Սամվել Կարապետյանը իր խոստացածից ավելին էլ կանի․ վանաձորցիներ
Սամվել Կարապետյանը իր խոստացածից ավելին էլ կանի․ վանաձորցիներ
Սամվել Կարապետյանը իր խոստացածից ավելին էլ կանի․ վանաձորցիներ
Աստված գիտի, թե ինչ կա այդ մարդու գլխում․ ապարանցիները Փաշինյանի մասին
Փաշինյանը լավ բան չունի արած․ քաղաքացի
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է ՀՀ տարբեր մարզերում իրականացնել եկամուտների տարեկան հայտարարագրման գործընթացի վերաբերյալ իրազեկման միջոցառումներ։ Ապրիլի 10-ից կմեկնարկի մարզային այցելությունների երկրորդ փուլը։ «ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության մասնագետները քաղաքացիների հետ հանդիպումների ընթացքում, հայտարարագրման վերաբերյալ իրազեկումից բացի, կանդրադառնան նաև առողջության համընդհանուր ապահովագրությանը վերաբերող հարցերին՝ ՊԵԿ լիազորությունների շրջանակում»,– նշված է Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։ … Read more
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում քննարկվել են Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթաժողովի կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ մայիսի 4-ին Երևանում տեղի ունենալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը մեծամասշտաբ միջոցառում է և ունի քաղաքական մեծ նշանակություն Հայաստանի միջազգային հեղինակության համար: … Read more
ԵՄ-ն Իրանին կոչ է արել անհապաղ դադարեցնել հարվածները տարածաշրջանի երկրների ուղղությամբ. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան: Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում։ «Նախագահ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում ես ընդգծել եմ, որ ԵՄ-ն Իրանին կոչ է անում անհապաղ դադարեցնել հարվածները տարածաշրջանի երկրների ուղղությամբ և վերականգնել նավագնացության ազատությունը Հորմուզի նեղուցում։ Էսկալացիան … Read more
Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի միջև քաղաքացիների համար վիզային պահանջի փոխադարձ վերացման մասին համաձայնագիրը ուժի մեջ կմտնի մայիսի 11-ին: Ռուսաստանցի զբոսաշրջիկները կկարողանան առանց վիզայի Սաուդյան Արաբիայի տարածքում գտնվել մինչև 90 օր: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարությունը։ Համաձայնագիրը ստորագրվել էր Ռիադում 2025 թվականի դեկտեմբերի 1-ին։ Ռուսաստանցիները կկարողանան առանց այցագրերի մուտք գործել և Սաուդյան Արաբիայի տարածքում … Read more
Իրաքը սկսել է օրական մոտ 90 հազար բարել նավթ տեղափոխել Բասրայի հարավային նահանգից դեպի Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջան՝ Միջերկրական ծովում Թուրքիայի Ջեյհան նավահանգիստ խողովակաշարով հետագա վերամղման համար։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Basra Oil Company նավթընկերության ղեկավար Բասեմ Աբդել Քերիմ Նասերը։ «Սկսվել է Բասրայից դեպի Քիրքուքում գտնվող North Oil Company-ի պոմպակայաններ … Read more
Իրանի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքները շատ վտանգավոր են, այդ թվում՝ համաշխարհային տնտեսության համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն: «Այս ամենը Իրանի դեմ սանձազերծված ագրեսիայի շատ վտանգավոր և բացասական հետևանքներն են: Այս հակամարտության աշխարհագրությունն ընդլայնվել է, և այժմ մենք բոլորս արձանագրում ենք այն հետևանքները, որոնք ունենք, ներառյալ շատ … Read more
ՌԴ ԱԻՆ-ի աշխատակիցները վերացնում են Դաղստանում անձրևային հեղեղումների հետևանքները։ Այստեղ ավելի քան 2 հազար բնակելի շենք մնում է ջրով ողողված: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այդ մասին ապրիլի 6-ին հաղորդել է նախարարության մամուլի ծառայությունը։ «Ջրի մակարդակի բարձրացման պատճառով տեղի են ունեցել փողոցների և տնամերձ տարածքների կրկնակի հեղեղումներ։ Դաղստանի Հանրապետությունում ջրով ողողված է մնում 2075 բնակելի … Read more