ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարները գոհունակություն են հայտնել առաջընթացից
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ։ Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա կարգավորման գործընթացում առկա դրական զարգացումները։ Քննարկել են տարածաշրջանային և բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր: