Ռուսաստանը հայտարարել է, որ «Թրամփի ուղու» համաձայնագիրը խախտել է բալանսը Հարավային Կովկասում

«Թրամփի ուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» նախագծի իրականացման համաձայնագրի ստորագրումը խախտել է Հարավային Կովկասում տարածաշրջանային հավասարակշռությունը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Խնդիրն այն է, որ այս ստորագրությունները ավելի խորը գործընթացներ են առաջացրել։ Դրանք խախտել են տարածաշրջանային հավասարակշռությունը, որը գոյություն ուներ 1828 թվականից, երբ ստորագրվեց Թուրքմենչայի պայմանագիրը», – ասել է նա։ … Read more

Քաջարանց գյուղում տնակ է այրվել

Ապրիլի 1-ին, ժամը 21։29-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարանց գյուղի 3-րդ նրբանցքում այրվում է տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։17-ին, մարվել՝ ապրիլի 2-ին, ժամը 00։20-ին: Այրվել է տնակը՝ մոտ 80 քմ. տուժածներ չկան:

Լույս չի լինելու. հասցեներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`  Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝  10:00-16:00 Սիլիկյան թաղամաս 1, 2, 3, 4, 5, 6, 13 փողոցներ մասնակի,  Երևանի Դավթաշեն վարչական շրջան՝  10:00-16:00 Դավթաշեն թաղամաս 2, 3, 5, 6, 7, 8, 10 փողոցներ մասնակի,  Երևանի Մալաթիա … Read more

«Տաշած քարը» գետնին չմնաց․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ թերթը գրում է  ․ Մենք գրել էինք, որ մարտի 3-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մարզպետի օգնականի պաշտոնից ազատել է Յուրա Բազինյանին` իր դիմումի համաձայն։ Բազինյանը Նիկոլ Փաշինյանի ու Հայկ Ղալումյանի մանկության ընկերն է։ Բազինյանը վերջին երեք տարիներին նաեւ Տավուշի մարզի թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն է եղել: Մեզ թվում էր` նա որոշել է կենտրոնանալ ԸԸՀ … Read more

Կառավարությունը հոգեբուժական զննում է պատվիրել․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ թերթը գրում է  ․ Վարչապետի աշխատակազմն «Ավան հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի հետ քաղաքացիների հոգեկան առողջության վերաբերյալ հոգեբուժական զննում իրականացնելու ծառայության մատուցման պայմանագիր է կնքել։ Այս մասին տեղեկանում ենք մեկ անձից կատարվող գնումների հարթակից։ Ըստ պայմանագրի, «Ավան հոգեկան առողջության կենտրոն»-ը պետք է իրականացնի Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների՝ «Զենք պահելու եւ կրելու թույլտվություն ստանալու … Read more

Հերթը հասել է ՔԿՀ-ի հոգևորականներին․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ թերթը գրում է  ․ Նիկոլ Փաշինյանը թեեւ տեւական ժամանակ է, ինչ դադարեցրել է Եկեղեցու եւ հոգեւոր դասի նկատմամբ հրապարակային արշավը, պասի մեջ գտնվելով` անգամ չի այցելում եկեղեցի, ոչ կանոնական պատարագներ չի պարտադրում, որոնց ընթացքում զեղչվեին Վեհափառի անունը, սակայն Եկեղեցու դեմ մոլագար մտքերից չի հրաժարվել, եւ արշավն իրականացվում է ծածուկ։ Օրեր առաջ բանակում գործող գնդերեցների … Read more

Ինչ գործարք էին կնքել Միքայել Մինասյանն ու Փաշինյանը․ ինչպես փակվեց ArmNews-ը

Ոմանց զարմացնում է այն պնդումը, որ Նիկոլ Փաշինյանին 8 տարի ֆինանսավորած Միքայել Մինասյանը հիմա գործարքի է գնացել ազգադավ այս իշխանության հետ, և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ արշավը հենց այդ գործարքի արդյունք է։ Նկատենք, որ սա Միքայել Մինասյանի և Նիկոլ Փաշինյանի ոչ առաջին գործարքն է, ոչ էլ՝ հաստատ վերջինը։ 2020 թվականին, օրինակ, Նիկոլ Փաշինյանի պահանջով … Read more

Պետական ապարատի աշխատակիցների 72 տոկոսը իր ձայնը կտա Քոչարյանին․ եվրոպացիները զարմացած են

Շատերի համար զարմանալի է, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը, ի հեճուկս հանրային բացասական արձագանքի, պետական համակարգի՝ հատկապես բարձրագույն օղակին, միլիոնավոր պարգևավճարներ հատկացնում։ Սակայն այս, առաջին հայացքից անտրամաբանական, վարքագիծը բավականին հստակ բացատրություն ունի։ Օրերս իշխանական մեր աղբյուրներից մեկը հետաքրքիր տեղեկություններ փոխանցեց, որոնք ամբողջովին բացում են պատկերը։ Ըստ այդ տեղեկությունների՝ նախորդ տարի արևմտյան երկրներից մեկի պատվերով Հայաստան … Read more

Պենտագոնը բանակցություն է վարում Դանիայի հետ՝ Գրենլանդիայում գտնվող երեք ռազմաբազա մուտք գործելու վերաբերյալ. NYT

Պենտագոնը բանակցություններ է վարում Դանիայի հետ՝ Գրենլանդիայում գտնվող երեք ռազմական բազա մուտք գործելու հարցով՝ հաղորդում է The New York Times (NYT)-ը։ Ըստ թերթի՝ խոսքը վերաբերում է Գրենլանդիայի արևմուտյան շրջանին, որտեղ նախկինում տեղակայված են եղել ամերիկյան օբյեկտները։ ԱՄՆ Հյուսիսային հրամանատարության ղեկավար գեներալ Գրեգորի Գիյոն հայտարարել է բազաներ մուտք գործելու իր ցանկության մասին՝ Արկտիկայի աճող ռազմավարական նշանակության … Read more

Թուրքիան դիմել է Իրանին՝ Հորմուզի նեղուցով 11 նավերի անցումը թույլատրելու խնդրանքով

Անկարան դիմում է Իրանի իշխանություններին՝ խնդրելով թույլ տալ թուրքական ընկերություններին պատկանող 11 նավերին անցնել Հորմուզի նեղուցով, հաղորդում Է Bloomberg-ը: «Այս հարցով քննարկումներ են ընթանում», – հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։ Նրա խոսքով՝ նեղուցում ընդհանուր առմամբ թուրքական դրոշի տակ գտնվող 14 նավ կա։ Դրանցից երեքը լողացող էլեկտրակայաններ են, որոնք հեռանալու թույլտվություն չեն խնդրում։ Նախարարը … Read more