Հրապարակվել է Դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը

Գլխավոր դատախազությունը, «Դատախազության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, պաշտոնական կայքէջում հրապարակել է Դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը:  2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում կատարվել է 40.722 հանցագործություն (2024 թվականին՝ 42.057), որոնցից 18.857-ը (2024 թվականին՝ 19.877)՝ Երևան քաղաքում: 2024 թվականի համեմատությամբ, 2025 թվականին հանցագործության դեպքերը նվազել են 1335-ով կամ 3,2%-ով: 2025 թվականին արձանագրվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշի … Read more

Ամուսինը պարբերաբար ծեծել է կնոջը՝ նրան հասցնելով ինքնաuպանnւթյան. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ ամուսինը համատեղ կյանքի ընթացքում պարբերաբար ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել կնոջը՝ նրան հասցնելով ինքնասպանության: Բացի այդ, նախաքննության ընթացքում նաև պարզվել է, որ ամուսինը ապօրինի ձեռք է բերել և իր … Read more

Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան կուղարկվի 5 վագոն հացահատիկ

Այսօր Ադրբեջանի տարածքով տարանցիկ դեպի Հայաստան կուղարկվի հացահատիկ: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Բեռը բաղկացած է 5 վագոնից: Գնացքը մեկնելու է Բիլաջարի կայարանից: Հիշեցնենք, որ հացահատիկի վերջին առաքումը Հայաստան՝ Ադրբեջանի տարանցմամբ, տեղի է ունեցել մարտի 25-ին:

ԱՄՆ-ն այլևս չի օգնի ձեզ, ինչպես դուք չօգնեցիք մեզ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում օգնել այն երկրներին, որոնք հրաժարվել են մասնակցել Հորմուզի նեղուցի ապաշրջափակման գործողությանը։ ruth Social հարթակում նա գրել է, որ այդ երկրները պետք է գնան և «վերցնեն» նեղուցը։ «Բոլոր այն երկրներին, որոնք չեն կարողանում ավիացիոն վառելիք ստանալ Հորմուզի նեղուցի պատճառով, ինչպես Միացյալ Թագավորությունը, որը հրաժարվեց մասնակցել Իրանի գլխատմանը, … Read more

Մերձավորարևելյան երկրներին հասցված վնասը կարող է զգալի լինել

Մերձավոր Արևելքում ընթացող ռազմական գործողությունները կարող են արաբական երկրներին ՀՆԱ-ի 120-ից 194 միլիարդ դոլարի չափով վնաս հասցնել: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի զարգացման ծրագրի վերլուծության արդյունքները։ Ընդհանուր կորուստները «կարող են հանգեցնել տարածաշրջանում գործազրկության մակարդակի աճի մինչև չորս տոկոսային կետով, շուրջ 3,6 միլիոն աշխատատեղի կորստի և մինչև չորս միլիոն մարդու աղքատացման»։ Զեկույցի հեղինակները … Read more

Աշտարակը դարձավ Քրիստոսի արձանի կառուցմանը նվիրված ֆոտոցուցահանդեսի արդեն 5-րդ կանգառը

Աշտարակը դարձավ Քրիստոսի արձանի կառուցմանը նվիրված «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» ֆոտոցուցահանդեսի արդեն 5-րդ կանգառը: Ասված է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում։ «Աշտարակը դարձավ Քրիստոսի արձանի կառուցմանը նվիրված «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» ֆոտոցուցահանդեսի արդեն 5-րդ կանգառը: Երկու օր շարունակ ցուցասրահում տիրում էր հետաքրքրության, ջերմության ու անկեղծության մթնոլորտ: Շնորհակալ ենք բացառիկ նախագծի պատմության նկատմամբ այսչափ հետաքրքրության համար: … Read more

Իրանը հարվածել է Պարսից ծոցում գտնվող թիրախներին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Պարսից ծոցի տարածաշրջանում իսրայելական նավի և ամերիկյան ռազմական օբյեկտների վրա գրոհների մասին: Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։ Նշվում է, որ ըստ մարտի 31-ին ԻՀՊԿ-ի տարածած հայտարարության՝ Իրանի ռազմածովային ուժերը «բալիստիկ հրթիռով խոցել են իսրայելական բեռնանավը Պարսից ծոցում»։ Բացի այդ նշվում է, որ իրանական անօդաչու թռչող սարքերը հարված … Read more

Քննարկվելու է հայ-ռուսական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների ներկա վիճակը․ Կրեմլ

Ապրիլի 1-ին Մոսկվայում տեղի կունենան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ով ՌԴ մայրաքաղաքում կգտնվի աշխատանքային այցով։ Այս մասին հայտնում է Կրեմլը: Ինչպես հայտնում են պաշտոնական աղբյուրները, հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել հայ-ռուսական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները։ Կողմերը հատուկ անդրադարձ կկատարեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն … Read more

Իտալիան արգելել է ԱՄՆ-ին օգտագործել ՆԱՏՕ-ի Սիգոնելայի ռազմաբազան

Իտալիան Միացյալ Նահանգներին մերժել է Սիցիլիա կղզու Սիգոնելա քաղաքում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբազան օգտագործել ամերիկյան ռմբակոծիչները Մերձավոր Արևելք տեղափոխելու համար: Այս մասին գրում է Corriere della Sera-ն։ Ըստ լրատվամիջոցի տեղեկատվության՝ Վաշինգտոնը պլանավորում էր, որ մի քանի ռմբակոծիչ վայրէջք կատարի ռազմաբազայում՝ հետագայում դրանք Մերձավոր Արևելք ուղարկելու համար։ Ամերիկյան կողմն այս մասին հաղորդել է այն բանից հետո, երբ … Read more