ՌԴ-ն ԼՂ-ից տեղահանվածներին 8 ամսում բաշխվել է 140 տոննա օգնություն

«Օգնություն է տրամադրվել բնակչության ամենախոցելի խմբերին՝ I և II խմբերի հաշմանդամներին, միայնակ թոշակառուներին, ինչպես նաև կերակրողին կորցրած ընտանիքներին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ալեն Սիմոնյանը ընդունել է Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 30-ին ընդունել է Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։ Ողջունելով բարեկամական խմբի անդամներին Հայաստանում` ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է նման փոխադարձ այցերի կազմակերպումը երկկողմ կապերի զարգացման տեսանկյունից: Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլս Վան … Read more

ՄԻՊ-ի ներկայացուցիչներն ացելել են եկեղեցուց հետո ձերբակալված անձանց

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ մարտի 30-ին Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՆԳՆ ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայր՝ մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել ձերբակալված անձանց հետ, ուսումնասիրել նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը: Արդյունքները կամփոփվեն և Պաշտպանի … Read more

Եկեղեցում տեղի ունեցած դեպքի մասնակից տղաները ունեն լուրջ առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի են անազատության հետ. փաստաբան

Եկեղեցում տեղի ունեցած դեպքի մասնակից տղաները ունեն լուրջ առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի են անազատության հետ: Այս մասին ասել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը: «Մենք երեկվանից հասարակությանը շոկահարել ենք 2 դպրոցահասակ աշակերտների ձերբակալությամբ, դեպքը տեղի է ունեցել Սուրբ Աննայի բակում՝ պայմանավորված Փաշինյանի չհայտարարված այցով: Տղաները այս պահին ձերբակալման վայրում են՝ ձերբակալվածի կարգավիճակով, մեղադրանք դեռևս առաջադրված չէ: Դավիթ … Read more

Հայաստան–Լիտվա համագործակցություն և տարածաշրջանային անվտանգություն՝ քննարկումների կենտրոնում

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 30-ին հանդիպել է Լիտվայի Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռեմիգիյուս Մոտուզասի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ Ազգային ժողովի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռուբեն Ռուբինյանն արժեւորել է Հայաստանի եւ Լիտվայի միջխորհրդարանական համագործակցությունը, քննարկել փոխգործակցության համատեղ օրակարգին առնչվող հարցեր: ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ ընդլայնվող համագործակցության, ինչպես նաեւ … Read more

Իրանում քննարկում են միջnւկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու հարցը

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ալաոդդին Բորուջերդին հայտարարել է, որ երկրի համար ժամանակն է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման պայմանագրից։ Նրա խոսքերը մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը: «Մենք չենք ձգտում միջուկային ռումբ ստեղծել, բայց մենք չենք պատրաստվում հետևել խաղի կանոններին և թույլ տալ նրանց ռմբակոծել մեզ»,- ընդգծել է Բորուջերդին։ Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը … Read more

Քննարկվել են ջրային ոլորտում իրականացվող հանրային իրազեկման բաղադրիչների զարգացմանը վերաբերող հարցեր

Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը հանդիպել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և ՀՀ վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական Անժելա Կժդրյանի հետ։ Ինչպես տեղեկացնում է Ջրային կոմիտեի տարածած հաղորդագրությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են ջրային ոլորտում իրականացվող պետական քաղաքականության շրջանակում կրթական, գիտական և հանրային իրազեկման բաղադրիչների զարգացմանը վերաբերող առանցքային հարցեր։ Անդրադարձ է կատարվել՝ … Read more

Երևանում կասեցվել է «Սդ Հոլդինգ» ՍՊ ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից «Սդ Հոլդինգ» ՍՊ ընկերությանը պատկանող (ք․ Երևան, Սասունցի Դավիթի 7) հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից։ «Մասնավորապես՝ – սննդի կառույցի պատերը եղել են վնասված, չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել … Read more

Զելենսկին չի կարողանա հասնել իրեն հաճո հունգարական կառավարության ձևավորմանը․ Օրբան

Վլադիմիր Զելենսկին չի կարողանա հասնել իրեն հաճո հունգարական կառավարության ձևավորմանը: Այս մասին X-ի իր էջում գրել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Որքան էլ նա դա ցանկանա, Զելենսկին չի ձևավորի Հունգարիայի կառավարությունը։ Մենք մեծամասնություն ենք և մենք կհաղթենք»,- գրել է նա։ Նախօրեին ուկրաինական հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցը, ով անցել էր Բուդապեշտի կողմը, հայտարարել էր, որ Զելենսկին ամեն … Read more

Իրանը հակամարտության կարգավորման շուրջ ամերիկյան ծրագիրը որակել է «անիրատեսական»

Հակամարտության կարգավորման շուրջ Իրանի ստացած ամերիկյան ծրագիրն անիրատեսական է: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Այն հարցերը, որոնք մեզ ներկայացվել են, ցանկացած անվանմամբ, ինչպես 15, դրանից պակաս թե ավելի կետեր, անիրատեսական են և ոչ ռացիոնալ, և չափազանց մեծ պահանջներ են», – ասել է … Read more