Գերմանիայի իշխանությունները մտադրվել են ստեղծել Եվրոպայում ամենաուժեղ բանակը՝ մոռանալով պատմության դասերը

Գերմանիայի՝ Եվրոպայի ամենաուժեղ բանակը ստեղծելու ձգտումը, որի մասին հայտարարվել է կանցլեր Ֆրիդրիխ Մերցի ներկայությամբ, ցույց է տալիս, որ Բեռլինում մոռացել են պատմության դասերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: «Գերմանիայի իշխանությունները մտադրվել են ստեղծել Եվրոպայում ամենաուժեղ բանակը՝ ակնհայտորեն մոռանալով թե՛ պատմության դասերը, թե՛ իրենց մերձավոր գործընկեր Զելենսկու հայտարարությունները. … Read more

Փաշինյանին Մոսկվայում դիմավորեցին «Պարոն Փաշինյան, դուք դավաճա՜ն եք» հարցադրումով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Մոսկվայում դիմավորեցին «Պարոն Փաշինյան, դուք դավաճա՜ն եք» հարցադրումով: Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը:

ՌԴ-ն ոչ Աստանայի, ոչ էլ Երևանի հետ բանակցություններ չի վարում Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիան Ղազախստանին փոխանցելու շուրջ. Զախարովա

ՌԴ-ն ոչ Աստանայի, ոչ էլ Երևանի հետ բանակցություններ չի վարում Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիան Ղազախստանին փոխանցելու շուրջ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մարտի 30-ին Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը հայտնել է, որ Մոսկվան ոչ Աստանայի, ոչ էլ Երևանի հետ բանակցություններ չի վարում Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիան Ղազախստանին … Read more

Նոր հարվածներ Իրանում․ ծանր վնասներ խոշոր մետաղագործական գործարանում

Սպահանում ռմբակոծության հետևանքով զգալիորեն վնասվել է իրանական Mobarakeh Steel ընկերությանը պատկանող մետաղագործական գործարանը: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը։ «Այս պահին ունեցած գնահատումներով՝ գրոհները լայնածավալ են եղել, զգալի վնաս են պատճառել, հանգեցրել են արտադրական օբյեկտների լուրջ ավերածությունների», – հաղորդել է Mobarakeh Steel-ը։ Bloomberg-ը հիշեցնում է, որ գործարանն արդեն հարվածների էր ենթարկվել … Read more

Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը: Այսօր Կրեմլում տեղի է ունենալու վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Այս մասին հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից: «Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են՝ Գործադիր իշխանությանը վերաբերող կարգավորումները, Սահմանադրության ընդունման, փոփոխության և հանրաքվեի վերաբերյալ կարգավորումները։ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ներկայացրել է … Read more

Մակրոնը եռօրյա այցով Ճապանիայում է

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին Տոկիոյում ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Կողմերի քննարկման օրակարգում են եղել պատերազմը Մերձավոր Արևելքում, անվտանգությունը, գործակցությունը տիեզերքի ոլորտում: Այս մասին հաղորդում է France 24-ը: Մակրոնը բարձր է գնահատել Ֆրանսիայի «պատմական» հարաբերությունները Ճապոնիայի հետ: Երկու ղեկավարները հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել են, որ միասին կաշխատեն Հորմուզի նեղուցով նավագնացության ազատությունը վերականգնելու … Read more

18-ամյա Դավիթին հիվանդանոցից կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ

18-ամյա Դավիթին հիվանդանոցից կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ, այս գործն արդեն իրավաբանության հետ կապ չունի, իրավաբանությունից կտրվել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել են Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպի հետևանքով 2 ամսով կալանավորված Դավիթ Մինասյանի պաշտպանները: «Այսօր ես հրապարակել եմ տեսագրությունը, թե ոնց է թիկնապահը եկեղեցու ծիսակատարության ընթացքում բռունցքով հարվածում … Read more

Հայտնաբերվել է սպшնության փորձի մեղադրանքով հետախուզվող 25-ամյա երիտասարդը

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները, իրացնելով Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները, ապրիլի 1-ին Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի տներից մեկում հայտնաբերել և մարզային վարչություն են տեղափոխել 25-ամյա մի երիտասարդի։ Նա 2025 թվականի հուլիսի 18-ից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։

Ուկրաինան Ճապոնիայից 1,3 մլրդ դոլարի ֆինանսական օգնություն է ստացել

Ճապոնիայի կառավարությունն Ուկրաինային է փոխանցել 1,3 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն Extraordinary Revenue Acceleration (ERA) ծրագրի շրջանակներում, որը նախատեսում է մարում մինչև 2042 թվականն ընկած ժամանակահատվածը Ռուսաստանի սառեցված ակտիվների վերաներդրումից ստացվող տոկոսների հաշվին: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն Telegram-ի իր ալիքում: Սա Ճապոնիայից երկրորդ ֆինանսական տրանշն է ERA ծրագրով: 2022 թվականի փետրվարից Ճապոնիան … Read more