Արկանզասի 142-րդ դաշտային հրետանային բրիգադն այսօր տեղակայվում է Մերձավոր Արևելքում. ԱՄՆ սենատոր
ԱՄՆ սենատոր Թոմ Քոթթոնը Х սոցիալական ցանցում հայտնել է, որ Արկանզասի 142-րդ դաշտային հրետանային բրիգադն այսօր տեղակայվել է Մերձավոր Արևելքում։ «Այսօր Արկանզասի 142-րդ դաշտային հրետանային բրիգադի քաջարի տղամարդիկ և կանայք տեղակայվում են Մերձավոր Արևելքում։ Արկանզասը շնորհակալ է նրանց ծառայության համար։ Աստված օրհնի նրանց»,- գրել է սենատորը։