Թշնամին պետք է դաս քաղի, որպեսզի այլևս երբեք նույնիսկ չմտածի ևս մեկ հարձակում սկսել․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկրի հետ տարբեր միջնորդներ են կապվել և հաղորդագրություններ փոխանցել, սակայն Թեհրանի դիրքորոշումն է շարունակել պայքարը։ Այս մասին հաղորդում է Press TV-ն։ Նա նշել է, որ տարածաշրջանային մակարդակով դիվանագիտական շփումներ տեղի են ունեցել, բայց Թեհրանի դիրքորոշումն անփոփոխ է։ «Այս պահին մեր քաղաքականությունն է շարունակել դիմադրությունը: Ոչ մի բանակցություն … Read more

Մեծ Բրիտանիան խստացնում է պատժամիջոցները․ ռուսական նավերը կարող են կալանվել Լա Մանշում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Միացյալ Թագավորության զինվորականներին թույլ է տվել կալանել Լոնդոնի պատժամիջոցների ներքո գտնվող և բրիտանական ջրերում տարանցմամբ նավարկող այն նավերը, որոնք կապված են Ռուսաստանի հետ։  Այս մասին հաղորդում է Մեծ Բրիտանիայի վարչապետի մամուլի ծառայությունը։ «Վարչապետը համաձայնել է, որ Մեծ Բրիտանիայի զինված ուժերը և իրավապահ մարմինների աշխատակիցներն այժմ կարողանան կալանել այն նավերը, որոնք … Read more

Ընդհանրապես հրաժարվում եմ պատմական արդարության վերականգնման օրակարգից․ Փաշինյան

Որպես Հայաստանի վարչապետ ընդհանրապես հրաժարվում եմ պատմական արդարության վերականգնման օրակարգից, ճեպազրույցում ասել է Փաշինյանը։ «Ինչքան գնացինք պատմական արդարության հետևից, այնքան առերեսվելու ենք նորանոր պատմական անարդարությունների։ Պարտքս եմ համարում սրա մասին տեղեկացնել մեր ժողովրդին»,- նշել է Փաշինյանը։

ԿԳՄՍ փոխնախարարը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության գլոբալ կոալիցիայի հանդիպմանը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության գլոբալ կոալիցիայի 6-րդ տարեկան հանդիպմանը: Միջոցառման շրջանակում նա մասնակցել է պանելային քննարկման՝ ներկայացնելով տեղահանված, խոցելի խմբի և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք (ԿԱՊԿ) ունեցող երեխաների համար կրթության անհապաղ հասանելիության ապահովմանը, ինչպես նաև կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերմանն ու պարտադիր կրթության համակարգում … Read more

Խանդանյանը նշանակվել է Հունգարիայի ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության ղեկավար

Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ԵԱՀԿ գործող նախագահողի կողմից նշանակվել է Հունգարիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության ղեկավար: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունը, որպես հատուկ համակարգող եւ առաքելության ղեկավար՝ Սարգիս Խանդանյանը համակարգելու է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, ԵԽԽՎ եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարճաժամկետ դիտորդական առաքելությունների աշխատանքները: Մարտի 24-26-ը Հունգարիայի մայրաքաղաք … Read more

Հրդեհի հետևանքներն այնպիսին են, որ հնարավոր կլինի վերանորոգել, վերակառուցել. Վարոսյան

Շենքի ճակատագրի մասով հաճախ քննարկումներ են իրականացվում թե՛ քաղաքապետի, թե՛ փոխքաղաքապետի գլխավորությամբ: Ներկայումս նախագիծ է իրականացվում, որպեսզի շենքը վերակառուցվի՝ պահպանելով իր ճարտարապետական տեսքն ու ծառայի բնակիչներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանը՝ խոսելով «Կանազ» մշակույթի տան մասին: Լրագրողի դիտարկմանը, թե քաղաքացիները մտահոգություն ունեն, որ գուցե շենքը քանդեն, Վարոսյանն ասաց՝ … Read more

Զելենսկին պնդում է, որ ԱՄՆ-ը օգնության համար դիմել է Ուկրաինային

Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ ԱՄՆ-ը օգնության համար դիմել է Ուկրաինային՝ Մերձավոր Արևելքում իր բազաները իրանական հարձակումներից պաշտպանելու նպատակով: Այս մասին նա հայտարարել է Monde պարբերականին տված հարցազրույցում։ «Մեզ են դիմել Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ մերձավորարևելյան երկրների տարածքում գտնվող իրենց բազաների հարցով։ Մեզ են դիմել նաև Սաուդյան Արաբիան, Քաթարը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Հորդանանը, Քուվեյթը»,- ասել … Read more