Խանդանյանը նշանակվել է Հունգարիայի ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության ղեկավար

Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ԵԱՀԿ գործող նախագահողի կողմից նշանակվել է Հունգարիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության ղեկավար: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունը, որպես հատուկ համակարգող եւ առաքելության ղեկավար՝ Սարգիս Խանդանյանը համակարգելու է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, ԵԽԽՎ եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարճաժամկետ դիտորդական առաքելությունների աշխատանքները: Մարտի 24-26-ը Հունգարիայի մայրաքաղաք … Read more

Հրդեհի հետևանքներն այնպիսին են, որ հնարավոր կլինի վերանորոգել, վերակառուցել. Վարոսյան

Շենքի ճակատագրի մասով հաճախ քննարկումներ են իրականացվում թե՛ քաղաքապետի, թե՛ փոխքաղաքապետի գլխավորությամբ: Ներկայումս նախագիծ է իրականացվում, որպեսզի շենքը վերակառուցվի՝ պահպանելով իր ճարտարապետական տեսքն ու ծառայի բնակիչներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանը՝ խոսելով «Կանազ» մշակույթի տան մասին: Լրագրողի դիտարկմանը, թե քաղաքացիները մտահոգություն ունեն, որ գուցե շենքը քանդեն, Վարոսյանն ասաց՝ … Read more

Զելենսկին պնդում է, որ ԱՄՆ-ը օգնության համար դիմել է Ուկրաինային

Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ ԱՄՆ-ը օգնության համար դիմել է Ուկրաինային՝ Մերձավոր Արևելքում իր բազաները իրանական հարձակումներից պաշտպանելու նպատակով: Այս մասին նա հայտարարել է Monde պարբերականին տված հարցազրույցում։ «Մեզ են դիմել Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ մերձավորարևելյան երկրների տարածքում գտնվող իրենց բազաների հարցով։ Մեզ են դիմել նաև Սաուդյան Արաբիան, Քաթարը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Հորդանանը, Քուվեյթը»,- ասել … Read more

Իսկ այդ միֆերը՝ Ղարաբաղում կռվել են մինչև վերջ և այլն, իմիջիայլոց, կարիք լինի այդ տվյալները կգաղտնազերծենք․ Փաշինյան

Իսկ այդ միֆերը՝ Ղարաբաղում կռվել են մինչև վերջ և այլն, իմիջիայլոց, կարիք լինի այդ տվյալները կգաղտնազերծենք: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան: «Ես համոզված եմ այս խմորը շատ ջուր կտանի, կսպասենք, որ լավ տանի, որ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի փաստաթղթերի նման ճիշտ պահին հրապարակեմ, սուտ է, չի եղել նման բան, փախել … Read more

Հակամարտության ձգձգումը չի բխում կողմերից և ոչ մեկի շահերից․ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ

Բոլոր կողմերը պետք է աշխատեն ԱՄՆ-ի և Իրանի միջև իրապես բովանդակալից և անկեղծ խաղաղ բանակցություններ սկսելու համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Այս մասին հինգշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: «Չինաստանը բազմիցս ընդգծել է, որ հակամարտության ձգձգումը չի բխում կողմերից և ոչ մեկի շահերից: Այս պատերազմի շարունակումը կհանգեցնի … Read more

Թշնամին ուներ երկու նպատակ, որոնցից որևէ մեկին չի հասել․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Իրանի դեմ պատերազմի մեկնարկից գրեթե մեկ ամիս անց երկրի ներսում որևէ իշխանական վակուում չի ստեղծվել, առօրյա կյանքը բնականոն շարունակվում է, չնայած գերագույն հոգևոր առաջնորդի և առանցքային զինվորականների նահատակությանը` Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմավարական նպատակները ձախողվել են: Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։ «Թշնամին ոչ մի նպատակի չի հասել։ Մենք տեսնում ենք, … Read more

Եթե մարդն ասում է Վանից եմ, «ստալինյան հայրենասիրության» դրսևորում է. Փաշինյան

Մենք հասկանալիորեն շատ խոսում ենք խաղաղության մասին, բայց ուզում եմ ընդգծել, որ խաղաղությունը ոչ միայն քաղաքական, այլև սոցիալ-հոգեբանական հասկացություն է։  Ես ուզում եմ նաև Կառավարության նիստում արձանագրել և նույնիսկ դատապարտել բոլոր այն միտումները, որոնց նպատակը Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին և ընդհանրապես հայ ժողովրդին պանդուխտի կարգավիճակում պահելն է։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ … Read more

Իրանը շահագրգռված է համաձայնագրի հասնելու հարցում, սակայն վախենում է ընդունել դա. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը շահագրգռված է համաձայնագրի հասնելու հարցում, սակայն վախենում է ընդունել դա։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։ «Նրանք բանակցում են և շատ են ցանկանում համաձայնության հասնել, բայց վախենում են այդ մասին ասել, քանի որ կարծում են, որ սեփական ժողովուրդն իրենց կսպանի», – Վաշինգտոնում հանրապետականների համար կազմակերպված … Read more

Անհայտ անօդաչու թռչող սարքը հարձակվել է թուրքական «ALTURA» լցանավի վրա

Անհայտ անօդաչու թռչող սարքը հարձակվել է թուրքական «ALTURA» լցանավի վրա, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։ Հաղորդվում է, որ նավը Ռուսաստանից էր ուղևորվում և տեղափոխում էր 140,000 տոննա նավթ։ Նշվում է, որ նավը հարձակման է ենթարկվել Բոսֆորի նեղուցից 15 ծովային մղոն հեռավորության վրա։ Անօդաչու թռչող սարքի հարվածը հզոր պայթյուն է առաջացրել։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Denizhaber-ի … Read more

Մենք մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից։ Վստահ եղե՛ք. Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը գրում է. Երեկ ամբողջ օրը շրջում էի մեր գյուղերով։ Եղել եմ Արմավիրի մարզի Նալբանդյան, Նոր Արմավիր, Ամասիա, Նոր Կեսարիա, Շենավան գյուղերում։Շփվել եմ հարյուրավոր մարդկանց հետ, խոսել ենք, տուն են հրավիրել՝ գնացել եմ, հաճելի ու դժվար խոսքեր եմ լսել։ Մեծագույն երջանկություն է, երբ մարդ կարող է ազատ շրջել իր երկրի գյուղերով, բարևել, գրկախառնվել հարյուրավոր … Read more