Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր․ Ծառուկյան

Օրերս տեղի ունեցավ «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը։ Այս մասին գրել է Գագիկ Ծառուկյանը: «Մի հարկի տակ հավաքվել էին պատկառելի կենսագրությամբ, հանրային լուրջ կշիռ ունեցող տարբեր ոլորտների, տարբեր սերունդների հեղինակավոր անձինք, որտեղ կուսակցական պատկանելությունը որևէ նշանակություն չուներ։ Այս նիստին նախորդել էին իմ բազմաթիվ հանդիպումները հանրային, քաղաքական, հասարակական գործիչների, տարբեր շրջանակների ներկայացուցիչների հետ, որի … Read more

Վերսկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները՝ շաբաթը 5 օր հաճախականությամբ

Սիրելի քաղաքացիներ այսօրվանից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները՝ շաբաթը 5 օր հաճախականությամբ։ Այս մասին գրել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։  

Իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել հարավային Լիբանանի մի շարք տարածքների

Իսրայելական ուժերը մարտի 31-ին հարվածներ են հասցրել հարավային Լիբանանի մի շարք տարածքների։ Այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը։ Գործակալությունը տեղեկացնում է, որ իսրայելական բանակը հրատապ նախազգուշացում է տվել Լիբանանի՝ Զահրանի գետից հարավ գտնվող բնակիչներին՝ լքելու իրենց բնակավայրերը։ «Հեզբոլլահ»-ն իր հերթին հայտարարել է, որ թիրախավորել է Լիբանանի և Իսրայելի սահմանին գտնվող իսրայելական Միսգավ Ամ … Read more

Վարշավան Մերձավոր Արևելքում Patriot հրթիռային համակարգեր տեղակայելու ծրագրեր չունի

Վարշավան Մերձավոր Արևելքում Patriot հրթիռային համակարգեր տեղակայելու ծրագրեր չունի։ Այս մասին X-ում հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։ «Մեր Patriot մարտկոցները և դրանց զենքերն օգտագործվում են Լեհաստանի օդային տարածքի և ՆԱՏՕ-ի արևելյան թևի պաշտպանության համար։ Այս առումով ոչինչ չի փոխվել, և մենք դրանք որևէ տեղ տեղափոխելու ծրագրեր չունենք», – գրել է Կոսինյակ-Կամիշը։ Նախարարի խոսքով՝ … Read more

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»: Այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը դաշինքի ստեղծման վերաբերյալ հուշագիր է ստորագրել «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանի և «Միավորված հայեր» կուսակցության պատվավոր նախագահ, լիազոր ներկայացուցիչ Նաիրի Սարգսյանի հետ։ Հուշագիրը ստորագրած քաղաքական կուսակցությունները հայտարարում են, որ միավորվում են … Read more

Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները

Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սույն թվականի մարտի 30-ին հանդիպել է ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի գլոբալ գործառնության բաժնի տնօրեն Մաարիտ Կոհոնեն Շերիֆֆի հետ։ ՀՀ ՄԻՊ-ից հայտնում են, որ կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղիները, ինչպես նաև այն խնդիրները, որոնց … Read more

Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Այս մասին հայտնում է Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը։ Պետդեպարտամենտի հայտարարության համաձայն՝ կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ անվտանգությունը Կովկասում և Սև ծովի տարածաշրջանում։ Իրակլի Կոբախիձեն իր հերթին հայտարարել է, որ արդյունավետ հեռախոսազրույց է ունեցել Մարկո Ռուբիոյի հետ, որի ընթացքում քննարկել են գործընկերության վերագործարկումը … Read more

ԻՀՊԿ-ն Պարսից ծոցում խոցել է իսրայելական բեռնատար նավ

ԻՀՊԿ-ն Պարսից ծոցում խոցել է իսրայելական բեռնատար նավ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախների դեմ իրականացվող հարձակումների 88-րդ ալիքի շրջանակում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությանը: «Այս գրոհի ընթացքում ԻՀՊԿ ռազմածովային ուժերը բալիստիկ հրթիռների օգնությամբ հարված են հասցրել սիոնիստական ռեժիմին պատկանող Express Halfong բեռնատար նավին Պարսից ծոցում»,- ասվում է ԻՀՊԿ … Read more

Երևանում «Nissan»-ը բախվել է «Opel»-ին և «Toyota Corolla»-ին

Այսօր՝ մարտի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 44-ամյա Ինգա Ա.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտա-Թոթովենցի խաչմերուկում բախվել է Երևանի բնակիչներ 39-ամյա Արտյոմ Բ.-ին պատկանող «Opel Astra» և 53-աշյա Համլետ Մ.-ին պատկանող «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենաներին։ Shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով «Nissan»-ը մասամբ հայտնվել է «Opel»-ի վրա։ Ըստ նախնական … Read more

Իշխանությունը գործընթացի անունը դրել է ընտրություն

Իշխանությունը գործընթացի անունը դրել է ընտրություն, սակայն իր ընտրական հաջողությունն ամրագրելու համար օրենքները, ըստ իրավիճակի, մեկնաբանում և կիրառում է:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ ում ուզում են՝ բռնում են․ կարևոր չէ, թե ինչ հոդված կկիրառեն, ում ուզում են՝ թիրախավորում են՝ անկախ թեմայից կամ առիթից: … Read more