2018–ին մի խումբ անձանց կողմից խոշտանգման դեպքով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է դեռևս 2018 թվականի հունիսի 8-ից քննվող քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Ռ․Ս․-ն, Ա․Բ․-ն և Ա․Մ․-ն՝ Հ․Խ․-ի կողմից եղբայրներ՝ Ա․Ա․-ին և Մ․Կ․-ին պարտք եղած 10 մլն ՌԴ … Read more

Իմ տղան շատ բարձրակարգ տղա է, դուք իր գիտելիքների չափ որ ունենայիք, դուք էլ չէիք ծառայի․ Անդրանիկ Քոչարյան

Իմ տղան շատ բարձրակարգ տղա է, դուք իր գիտելիքների չափ որ ունենայիք, դուք էլ չէիք ծառայի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: «Այո, իմ տղան չի ծառայել, դիմեք գլխավոր դատախազին»,- նշել է նա: Անդրադառնալով լրագրողի չծառայելուն՝ Անդրանիկ Քոչարյանը շեշտեց, որ անպայման հարցում կկատարի պատճառը ճշտելու համար:

ՊԵԿ-ն ընդլայնում է իրազեկման շրջանակը

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է ՀՀ տարբեր մարզերում իրականացնել եկամուտների տարեկան հայտարարագրման գործընթացի վերաբերյալ իրազեկման միջոցառումներ։ Ապրիլի 10-ից կմեկնարկի մարզային այցելությունների երկրորդ փուլը։ «ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության մասնագետները քաղաքացիների հետ հանդիպումների ընթացքում, հայտարարագրման վերաբերյալ իրազեկումից բացի, կանդրադառնան նաև առողջության համընդհանուր ապահովագրությանը վերաբերող հարցերին՝ ՊԵԿ լիազորությունների շրջանակում»,– նշված է Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։ … Read more

Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում քննարկվել են Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթաժողովի կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ մայիսի 4-ին Երևանում տեղի ունենալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը մեծամասշտաբ միջոցառում է և ունի քաղաքական մեծ նշանակություն  Հայաստանի միջազգային հեղինակության համար: … Read more

ԵՄ-ն Իրանին կոչ է անում անհապաղ դադարեցնել հարվածները տարածաշրջանի երկրների ուղղությամբ

ԵՄ-ն Իրանին կոչ է արել անհապաղ դադարեցնել հարվածները տարածաշրջանի երկրների ուղղությամբ. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան: Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում։ «Նախագահ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում ես ընդգծել եմ, որ ԵՄ-ն Իրանին կոչ է անում անհապաղ դադարեցնել հարվածները տարածաշրջանի երկրների ուղղությամբ և վերականգնել նավագնացության ազատությունը Հորմուզի նեղուցում։ Էսկալացիան … Read more

Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան վիզաները փոխադարձաբար կչեղարկեն

Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի միջև քաղաքացիների համար վիզային պահանջի փոխադարձ վերացման մասին համաձայնագիրը ուժի մեջ կմտնի մայիսի 11-ին: Ռուսաստանցի զբոսաշրջիկները կկարողանան առանց վիզայի Սաուդյան Արաբիայի տարածքում գտնվել մինչև 90 օր: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարությունը։ Համաձայնագիրը ստորագրվել էր Ռիադում 2025 թվականի դեկտեմբերի 1-ին։ Ռուսաստանցիները կկարողանան առանց այցագրերի մուտք գործել և Սաուդյան Արաբիայի տարածքում … Read more

Իրաքը օրական 90 հազար բարել նավթ է ուղղում դեպի Քուրդիստան՝ Ջեյհան արտահանման համար

Իրաքը սկսել է օրական մոտ 90 հազար բարել նավթ տեղափոխել Բասրայի հարավային նահանգից դեպի Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջան՝ Միջերկրական ծովում Թուրքիայի Ջեյհան նավահանգիստ խողովակաշարով հետագա վերամղման համար։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Basra Oil Company նավթընկերության ղեկավար Բասեմ Աբդել Քերիմ Նասերը։ «Սկսվել է Բասրայից դեպի Քիրքուքում գտնվող North Oil Company-ի պոմպակայաններ … Read more