ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններն Իրանի դեմ կհանգեցնեն գնաճի ավելի բարձր տեմպեր

ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններն Իրանի դեմ կհանգեցնեն գնաճի ավելի բարձր տեմպերի և տնտեսական աճի նվազման ամբողջ աշխարհում:  նման կանխատեսմամբ հանդես է եկել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրեն Քրիստալինա Գեորգիևան Reuters գործակալությանը տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ նույնիսկ եթե հակամարտությունն արագ ավարտվի, ԱՄՀ-ն մտադիր է վատթարացնել իր գլոբալ մակրոտնտեսական կանխատեսումները: «Բոլոր ճանապարհներն այժմ տանում են դեպի … Read more

ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմը դադարեցնելու Իրանի ծրագիրը բաղկացած է տասը կետից

ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմը դադարեցնելու Իրանի ծրագիրը բաղկացած է տասը կետից: Այս մասին գրում է The New York Times-ը: «Առաջարկը ներառում է չհարձակման երաշխիքներ, Լիբանանում Հեզբոլլահի ուղղությամբ հարվածների դադարեցում և բոլոր պատժամիջոցների չեղարկում»,- ասվում է նյութում: Թերթի տվյալներով՝ Թեհրանը կբացի Հորմուզի նեղուցը, սակայն յուրաքանչյուր նավի համար կսահմանի մոտ երկու միլիոն դոլարի չափով վճար։ Իրանական իշխանությունները … Read more

Մեր մայրերի ու կանանց շնորհիվ է, որ ժողովուրդը կարողացել է հաղթահարել դժվարությունները, պահպանել հավատքը, ինքնությունն ու արժեքները․ Ծառուկյան

Մեր մայրերի ու կանանց շնորհիվ է, որ ժողովուրդը կարողացել է հաղթահարել դժվարությունները, պահպանել հավատքը, ինքնությունն ու արժեքները։ Գրել է Գագիկ Ծառուկյանն իր շնորհավորական ուղերձում։ «Ապրիլի 7-ը՝ Մայրության և գեղեցկության օրը, ևս մեկ կարևոր առիթ է արժևորելու մեր կանանց դերը և նրանց նկատմամբ մեր վերաբերմունքը։ Հայ կինը ընտանիքի ամուր հիմքն է։ Մեր մայրերի ու կանանց շնորհիվ … Read more

Ոչ թե օրենսդրական հսկողության խնդիր է, այլ օրենսդրական փնթի աշխատանքի հետևանք. Արծվիկ Մինասյանը՝ ԸՕ փոփոխության մասին

Ոչ թե օրենսդրական հսկողության խնդիր է, այլ օրենսդրական փնթի աշխատանքի հետևանք: Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: «Ես ուզում եմ հիշեցնել, որ անձնանունների արգելք դնելու փոփոխությունը 2022 թվականին է եղել, 2024 թվականի դեկտեմբերին, երբ մեծ փաթեթով գովաբանվում էր այդ փոփոխությունը՝ տեխնիկական պատճառով «նախադասություն» բառը փոխարինվել է «պարբերություն» բառով: … Read more

Ծանր մարմնական վնաuվածք պատճառած տղամարդը ձերբակալվել, ապա կալանավորվել է

Մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ ահազանգը Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էր փետրվարի 4-ի երեկոյան։ Բժշկական կենտրոնից հայտնել էին, որ դանակով թիկունքին ստացած վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Մեծամոր քաղաքի բնակիչ 44-ամյա մի տղամարդ։ Մեկնել էր վարչության օպերատիվ խումբը։ Ըստ տուժածի՝ Մեծամորի քաղաքային այգու կողմը քայլելիս անհայտ անձը թիկունքից հարվածել էր։ Հանցագործությունը թարմ հետքերով բացահայտել չհաջողվեց։ … Read more

Բանակում ծառայողները ցածրակարգ մարդիկ են․ Անդրանիկ Քոչարյանը բացում է ՔՊ գաղտնիքը

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ՔՊ-ական իշխանության վերնախավի մեծ մասը՝ սկսած Նիկոլ Փաշինյանից, խուսափել է զինվորական ծառայությունից։ Բոլորն էլ թղթերով հիմնավորել են իրենց չծառայելը՝ մեկը հիվանդ է, մյուսը՝ գիտնական, երրորդը՝ երկու ծառայած եղբայր ունի։ Չնայած այս բոլոր հիմնավորումներին՝ հասկանալի է, որ բանակ չեն գնացել, քանի որ բանակը համարել են միամիտների, կյանքում որևէ այլ անելիք … Read more

Իրանի նոր Գերագույն առաջնորդը անգիտակից վիճակում է

Իրանի նոր Գերագույն առաջնորդը անգիտակից վիճակում է և ի վիճակի չէ ղեկավարել պատերազմից տուժած երկիրը: Այս մասին գրում է Daily mail-ը։ Գնահատականը, որը, ինչպես ենթադրվում է, հիմնված է ամերիկյան և իսրայելական հետախուզական տվյալների վրա, նշում է, որ Մոջթաբա Խամենեին բուժում է ստանում ծանր առողջական վիճակի պատճառով Ղոմ կրոնական քաղաքում։ Հիշեցնենք, որ 56-ամյա Խամենեին հանրությանը չի երևացել … Read more

Քվեարկելով Նիկոլի օգտին՝ դուք կստանաք աղքատություն և թշնամանք ռուսների հետ. Սամվել Կարապետյանի ուղերձը

Քվեարկելով Նիկոլի օգտին՝ դուք կստանաք աղքատություն և թշնամանք ռուսների հետ, բևեռացում և տնտեսության փլուզում։ Ասված է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի ուղերձում։ «Հիմա պարզ է` Փաշինյանի պատճառով Ռուսաստանի հետ սանձազերծված տնտեսական պատերազմ հուլիսին, թե փոփոխություններ, որոնք մենք կբերենք Հայաստանին հունիսին: Անկեղծ, բարկացած եմ փոքրիկ խմբակի ղեկավարի պահվածքից։ Խայտառակ եղավ Մոսկվայում։ Բայց ինչն ավելի վատ … Read more

Երևան-Աբովյան ճանապարհին «Nissan»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդի սյանը

Ապրիլի 6-ին, ժամը 23։53-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։  Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի … Read more

Մենք կարող ենք հենց հիմա լքել Իրանը, բայց ես ուզում եմ այս գործն ավարտին հասցնել

Իրանցիները լավ մարտիկներ են, նրանք շատ կոփված ժողովուրդ են, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։  «Թշնամին այնքան ուժեղ չէ, որքան մեկ ամիս առաջ էր։ Նրանք հիմա ընդհանրապես ուժեղ չեն»,-ասել է ԱՄՆ նախագահը։ Նա նշել է, որ Թեհրանը Վաշինգտոնին «կարևոր առաջարկ» է արել հակամարտությունը դադարեցնելու համար, սակայն ԱՄՆ-ն դա բավարար չի համարում։ «Մենք կարող ենք հենց … Read more