Մեդիան կտուգանվի AI ով ստեղծված կամ փոփոխված բովանդակության համար․ նախարար

Տեսալսողական մեդիա ծառայություն մատուցող հեռարձակողները պարտավոր կլինեն արհեստական բանականությամբ կամ այլ թվային տեխնոլոգիական լուծումներով գեներացված բովանդակությունը հեռարձակելիս այն համապատասխան ձևով մակնշել։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ներկայացնելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ նախատեսող նախագիծը։ Նախարարի խոսքով՝ Կառավարության առաջարկած օրենսդրական փոփոխության հիմնական նպատակը սինթետիկ կամ արհեստական բանականությամբ ստեղծված … Read more

Ապրիլի 24-ին աշխատանքներն ավարտված են լինելու

Ապրիլի 24-ին, ինչպես և նախատեսել ենք, բոլոր սկսված աշխատանքներն ավարտված են լինելու: Այս մասին Ազգային ժողովի մոտ, լրագրողների հետ զրույցում ասել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի շինարարական աշխատանքներին: «Եթե ձեզ հետաքրքրում է՝ ինչ վիճակում է հուշահամալիրն այս պահին, խնդրեմ, բաց է, որևէ օր չի փակվել, կարող … Read more

Պատգամավոր Հայկ Սարգսյանի հնչեցրած տարաբնույթ հայտարարություններն ապատեղեկատվություն են. ՊՆ

Պատգամավոր Հայկ Սարգսյանի հնչեցրած տարաբնույթ հայտարարություններն ապատեղեկատվություն են։ Այս մասին ասված է ՊՆ հայտարարության մեջ։ «Երեկ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը հնչեցրել է տարաբնույթ հայտարարություններ «պաշտպանության նախարարությունում տիրող իրավիճակի մասին», ինչի կապակցությամբ հարկ ենք համարում հայտնել, որ պատգամավորի պնդումն առ այն, թե իբր 2024 թվականին՝ փակ նիստերից մեկի ժամանակ, տեղի … Read more

ՀՀ հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը, դրա համար էլ պանիկայի մեջ են ընկել. Ալեքսանյան

Politik.am-ը «Ազատ խոսքի հարթակ» լրատվական հասարակական կազմակերպության կայքն է։ Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը politik.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց politik.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԱՄՆ բանակի LHA7 ուղղաթիռակիր և դեսանտային նավը, որում եղել է ավելի քան 5 հազար նավաստի և հետևակային, ենթարկվել է իրանական հարձակման

Իրանական զինուժը հարձակվել է ԱՄՆ-ի LHA7 դեսանտային նավի վրա, որտեղ գտնվել է ավելի քան 5 հազար զինվորական՝ ստիպելով նրան նահանջել Հնդկական օվկիանոսի խորքերը: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: «ԱՄՆ բանակի LHA7 ուղղաթիռակիր և դեսանտային նավը, որում եղել է ավելի քան 5 հազար նավաստի և հետևակային, ենթարկվել է իրանական … Read more

ՀՀ-ում տնային կալանքի տակ գտնվող անձինք քվեարկելու հնարավորություն կստանան

ՀՀ-ում տնային կալանքի տակ գտնվող անձինք քվեարկելու հնարավորություն կստանան: Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասել է ՀՀ արդարադատության փոխնախարար Գևորգ Քոչարյանը: «Սահմանադրությամբ այդ իրավունքը սահմանափակված չէ, ուստի անձանց ընտրելու իրավունքը պետք է իրացվի: Մենք աշխատանքային քննարկումներ ենք ունեցել և շարունակում ենք ունենալ բոլոր շահագրգիռ իրավասու մարմինների հետ, լուծումները կգտնենք այդ անձանց ընտրության մասնակցելու իրավունքը … Read more

Իրանը կոչ է անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին դատապարտել Իսրայելի կողմից իրանական երկաթուղու վրա հարձակման սպառնալիքը

Իրանի մշակութային ժառանգության նախարարը պաշտոնական նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին՝ կոչ անելով ՄԱԿ-ի գործակալությանը դատապարտել Իսրայելի կողմից երկրի երկաթուղային համակարգի վրա հարձակման սպառնալիքը։ Այս մասին հայտնում է իրանական ISNA լրատվական գործակալությունը։ 1394 կիլոմետրանոց իրանական երկաթուղին, որը հյուսիս-արևելքում Կասպից ծովը հարավ-արևմուտքում կապում է Պարսից ծոցի հետ, 2021 թվականին ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր՝ «իր … Read more

Իրանում ինտերնետ կապը գրեթե ամբողջությամբ բացակայում է արդեն 39 օր

Իրանում ինտերնետ կապը գրեթե ամբողջությամբ բացակայում է արդեն 39 օր։ Այս մասին հայտնում է NetBlocks ինտերնետի մոնիթորինգի միջազգային ծառայությունը։ «Իրանում սկսվել է ինտերնետի անջատման 39-րդ օրը, որն արդեն տևում է ավելի քան 912 ժամ»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Ծառայությունն ավելի վաղ նշել էր, որ սա ամբողջ երկրի մասշտաբով ինտերնետի ամենաերկար արգելափակումն է աշխարհում դիտարկումների ողջ պատմության ընթացքում։

Հայաստանի ԱՍՀ նախարարն ու Կատարի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ապրիլի 7-ին ընդունել է Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Սալեմ Սաադ Ալ-Սուլայթինին։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող մի շարք հարցեր․ ընդգծվել է առկա ներուժի կարևորությունը՝ երկրների միջև … Read more