ՀԱՊԿ-ը, վերջին հաշվով, երբ որպես ՀԱՊԿ պետք է հանդես գար, ինքը կա՞ր․ Քոչարյան

ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցված են: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է՝ գա մի փուլ, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացվի: «Մի՛ ասա՝ երբե՛ք: Ես չգիտեմ: Աշխարհը շատ անհանգիստ է: Այստեղ ՀԱՊԿ-ի խնդիրը չէ: Մեր երկրի անվտանգությունը, երկրի շահը պետք … Read more

Ես կարծում եմ, որ չլողացած զինվոր մենք չունենք. Պաշտպանության փոխնախարար

Ես կարծում եմ, որ չլողացած զինվոր մենք չունենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու են զինվորները շաբաթը մեկ լողանում: «Ես զինվորների լողանալու հարցով ի պաշտոնե չեմ զբաղվում, տեղյակ չեմ, թե որ զինվորը երբ է լողանում: Դրանք զինվորական կարգապահության նախատեսված իրավակարգավորումներով լուծվող հարցեր են, մինչև … Read more

Հանդիպմանը շեշտվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի դերը

Ապրիլի 6-ին Թբիլիսիում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հանդիպումը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: «Հանդիպմանը շեշտվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի դերը Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման տեսանկյունից»,- գրված է հաղորդագրության մեջ: Հանդիպման ընթացքում Ադրբեջանի և … Read more

Պարոն Պապիկյանի հետ առանձին ի՞նչ եք պայմանավորվել. Գեղամ Մանուկյանը՝ Հայկ Սարգսյանին

Politik.am-ը «Ազատ խոսքի հարթակ» լրատվական հասարակական կազմակերպության կայքն է։ Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը politik.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց politik.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Նեթանյահուն Թրամփին շնորհավորել է Իրանի տարածքից խոցված օդաչուին փրկելու կապացությամբ

Նեթանյահուն Թրամփին շնորհավորել է Իրանի տարածքից խոցված օդաչուին փրկելու կապացությամբ: Այս մասին Իսրայելի վարչապետը գրել է X-ի իր էջում: «Քիչ առաջ զրուցեցի նախագահ Դոնալդ Թրամփի հետ և անձամբ շնորհավորեցի նրան՝ թշնամու տարածքից խոցված օդաչուին փրկելու վերաբերյալ կայացված համարձակ որոշման և ամերիկյան առաքելության կատարյալ իրականացման կապակցությամբ»,- գրել է Նեթանյահուն: Թրամփը իր հերթին երախտագիտություն հայտնեց Իսրայելի օգնության համար: … Read more

Քուվեյթում իրանական հարձակման հետևանքով վեց մարդ է վիրավորվել

Քուվեյթի առողջապահության նախարարության խոսնակ Աբդալլահ աս-Սանադը հայտարարել է, որ Իրանի կողմից երկրի հյուսիսում իրականացված հարձակման հետևանքով երկրի բնակելի թաղամասերից մեկում արկերի և բեկորների ընկնելու պատճառով վեց մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնում է Քուվեյթի KUNA լրատվական գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ բժշկական շտապօգնության խմբերն ու ծառայություններն անմիջապես արձագանքել են միջադեպին։ «Բոլոր տուժածները ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն … Read more

Իրանի զինուժը վճռականորեն կարձագանքի երկրի էներգետիկ ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակմանը. Արաղչի

Իրանի զինված ուժերը վճռականորեն և լայնածավալ կարձագանքեն ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրանական էներգետիկ ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ «Այս տեսակի սպառնալիքը, ըստ էության, ռազմական հանցագործություններն ու ցեղասպանությունը օրինականացնելու փորձ է։ Եթե այն իրականացվի, Իրանի զինված ուժերը, անկասկած, վճռականորեն … Read more

ԻՀՊԿ հետախուզության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մաջիդ Խադեմին զnhվել է

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության պետ, գեներալ-լեյտենանտ Մաջիդ Խադեմին զոհվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնել է ԻՀՊԿ մամուլի ծառայությունը։ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ-լեյտենանտ Սեյեդ Մաջիդ Խադեմին՝ ԻՀՊԿ հետախուզական կազմակերպության ազդեցիկ և հարգված ղեկավարը, այսօր լուսաբացին ամերիկա-սիոնիստական թշնամու հանցավոր ահաբեկչական հարձակման հետևանքով երրորդ պարտադրված պատերազմում արժանացել է նահատակության մեծ պատվին»,- … Read more

Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական և կայուն պայմաններ

Այսօր գյուղացին հաճախ անուշադրության է մատնված։ Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ։ Գրել է Գագիկ Ծառուկյանը և տեսանյութ հրապարակել Գեղարքունիքի մարզ այցից։ «Շարունակելով մարզային հանդիպումները՝ այցելեցի Գեղարքունիքի մարզ։ Գյուղացիների հետ ջերմ ու անմիջական զրույցներից պարզ դարձավ, որ նրանց հուզող խնդիրները շատ են՝ գործազրկություն, արտագաղթ, սոցիալական ծանր պայմաններ։ … Read more