Վահե Հովհաննիսյանը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նիլակշի Սահա Սինհային: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական ու փոխշահավետ կապերի ամրապնդման կարևորությունը, որը հանդիսանում է ՀՀ Կառավարության ծրագրով ամրագրված առաջնահերթություններից մեկը: Նախարար Վահե Հովհաննիսյանը և դեսպան Նիլակշի Սահա … Read more

Արսեն Թորոսյանը մասնակցել է Արցախից տեղահանված կանանց հետ քննարկմանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից կազմակերպված Ղարաբաղից տեղահանված կանանց հետ քննարկմանը։ Այդ մասին հայտնում են ԱՍՀՆ-ից:   Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան տիկին Անահիտ Մանասյանը, կանանց հիմնահարցերի ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Ղարաբաղից տեղահանված անձինք։     Ողջույնի խոսքում նախարար … Read more

«Աբրահամ Լինքոլն» ավիակիրը հարձակման է ենթարկվել․ Իրանը թևավոր հրթիռներ է կիրառել

Իրանական զինուժը թևավոր հրթիռների կիրառմամբ հարձակվել է ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիր խմբի վրա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին։ «CVN-72 ավիակիր խմբի տեղակայման վայրը Հնդկական օվկիանոսում ենթարկվել է հարձակման, որի ընթացքում կիրառվել են մեծ հեռահարության թևավոր հրթիռներ»,- ասվում է ԻՀՊԿ հայտարարության մեջ։

Որսորդական հրացանով կրակել է համագյուղացու ուղղությամբ, որը մահացել է. կանխվել է հանցագործություն կատարած անձի փախուստը ՀՀ-ից

Ապրիլի 7-ին՝ ժամը 16․14-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի Շենիկ գյուղի 48-ամյա մի բնակիչ, որը մահացել է։   ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ ՆԳՆ ոստիկանության տարբեր ծառայությունների աշխատակիցների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը Արմավիրի մարզի Շենիկ գյուղում, ըստ նախնական … Read more

Իրանական որ երկաթուղային և ճանապարհային ենթակառուցվածքներն են ենթարկվել թշնամու հարձակմանը. Pars Today

Երկրի ամբողջ տարածքում իրանցիները հավաքվում են կամուրջների վրա և էլեկտրակայանների մոտ, որոնք ԱՄՆ-ը սպառնացել է ռմբակոծել, գրում է «Первый ближневосточный» թելեգրամյան ալիքը: Ալիքը հրապարակել է Ահվազի կամրջի վրա ազգային դրոշը բռնած իրանցիների հավաքվելու կադրեր։ «Մարդիկ բառացիորեն մարդկային վահան են կազմում՝ իրենց ենթակառուցվածքները պաշտպանելու համար»,- գրում է «Первый ближневосточный»-ն։ Իր հերթին, Mehr լրատվական գործակալությունը պատմական Դեզֆուլ կամրջի վրա … Read more

Իրանը հայտնել է Թավրիզ-Զենջան մայրուղու վրա գտնվող կամրջի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հասցված հարվածի մասին

ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերը հարված են հասցրել Թավրիզ–Զենջան մայրուղու վրա գտնվող «Բայաթ» կոչվող կամրջին։ Այս մասին հայտնում է Pars Today-ը՝ հղում անելով Իրանի ճանապարհային ոստիկանության պետին։ Նշվում է, որ հարվածի հետևանքով տրանսպորտային հաղորդակցությունը խաթարվել է։ Pars Today-ը հրապարակել է նաև փլուզված կամրջի լուսանկարը։

Տիգրան Խաչատրյանը և «Վեոլիա»–ի փոխնախագահը քննարկել են ջրամատակարարման որակի բարձրացմանը վերաբերող հարցեր

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ավագ գործադիր փոխնախագահ Ֆիլիպ Գիտարին: Հանդիպմանը մասնակցել են նաև Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը և «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը: Այդ մասին հայտնում են Կառավարությունից: Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ,այդ թվում՝ ջրամատակարարման որակի բարձրացման, կեղտաջրերի մաքրման և … Read more

Մակրոնը հայտնել է Իրանում երեքուկես տարի բանտարկությունից հետո երկու ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է Իրանում երեքուկես տարի բանտարկությունից հետո երկու ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման մասին։ «Սեսիլ Քոլերը և Ժակ Պարիզն ազատության մեջ են և Իրանում երեքուկես տարի բանտարկությունից հետո վերադառնում են Ֆրանսիա։ Դա մխիթարանք է մեզ բոլորիս և, իհարկե, նրանց ընտանիքների համար։ Շնորհակալություն Օմանի իշխանություններին իրենց միջնորդական ջանքերի համար, պետական ​​ծառայություններին և քաղաքացիներին, որոնք անխոնջ … Read more

Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է Զորի Բալայանի հոգեհանգստին

Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում ընթանում է գրող, հրապարակախոս, հասարակական ու քաղաքական գործիչ Զորի Բալայանի Զորի հոգեհանգստի արարողությունը։ Քիչ առաջ այստեղ այցելեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այստեղ է նաև  ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նույն խմբակցությունից Լիլիթ Գալստյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ 91 տարեկանում մահացել է Զորի Բալայանը: … Read more