Հնարավոր չէ, որ այս վիճակի մեղավորները պատասխանատվության չենթարկվեն․ Ռոբերտ Քոչարյան

Մենք 1998 թվականին ունեցել ենք տարաձայնություններ մոտեցումների մեջ, իսկապես ունեցել ենք և դա բերել է կոնֆլիկտի, բերել է արտահերթ ընտրությունների, բայց այդ տարաձայնությունները չէին բերել ողբերգական հետևանքների։ Այս մասին հայրենադարձների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։  «Ես չէի համեմատի երբեք վիճակը հիմա և վիճակը 98 թվականներին: Ուղղակի մենք չենք ընդունել մեկ մոտեցում … Read more

Փաշինյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանին։ Վարչապետը կարևորել է ՀՀ Կառավարության և ԱՄՀ–ի միջև ձևավորված սերտ համագործակցությունն ու մեր երկրում համատեղ իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը։ Այս առումով, Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ ԱՄՀ–ի կողմից Հայաստանի համար հաստատված նոր ծրագրի շրջանակում տրամադրվելիք … Read more

ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարները գոհունակություն են հայտնել առաջընթացից

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ։ Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա կարգավորման գործընթացում առկա դրական զարգացումները։ Քննարկել են տարածաշրջանային և բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր:

Ալեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ Մ.Մ.-ն, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, ուղիղ եթերով՝ 2026 թվականի մարտի 26-ին Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի 1/1 հասցեի մոտ իրականացրել է խուլիգանական գործողություններ, մասնավորապես՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել: Այս մասին են Քննչական կոմիտեից: «Հաղորդման հիման վրա նախաձեռնվել … Read more

Իտալացի լրագրողները համազգային գործադուլ են անցկացնում

Իտալիայում օրն անցնում է զանգվածային լրատվամիջոցների լիակատար լռության պայմաններում՝ Իտալական մամուլի ազգային ֆեդերացիայի կողմից հայտարարված գործադուլի պատճառով: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: Չեն թարմացվում լրատվական հարթակների լուրերը, չեն ցուցադրվում նորությունների հեռուստատեսային թողարկումներ, լուրերի ալիքները հեռարձակում են նախորդ օրվա ռեպորտաժները և ծրագրերը, եթեր դուրս չեն գալիս ռադիոկայանները: «Մեր համազգային պայմանագրերը չեն թարմացվում 10 տարի, գնաճը … Read more

Հորմուզի նեղուցում լարվածություն․ նավերը հետ են շրջվել ԻՀՊԿ-ի սպառնալիքներից հետո

Երեք կոնտեյներատար նավ, որ փորձել է անցնել Հորմուզի նեղուցով, լքել է այն ԻՀՊԿ ռազմածովային ուժերի նախազգուշացումներից հետո: Այս մասին հայտնել է ԻՀՊԿ մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Այսօր առավոտյան, ի պատասխան ԱՄՆ կոռումպացված նախագահի կեղծ հայտարարությունների, թե Հորմուզի նեղուցը բաց է, տարբեր դրոշների ներքո նավարկող երեք կոնտեյներատար նավեր փորձել են անցնել թույլտվություն ունեցող նավերի համար նախատեսված … Read more

Իրանի ուղղությամբ հարվածները կուժեղացվեն և կընդլայնվեն․Կաց

Իրանի ուղղությամբ հարվածները կուժեղացվեն և կընդլայնվեն, ի պատասխան Իրանի կողմից քաղաքացիական բնակչության հրթիռային հարձակումների: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն: «Վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ես զգուշացրել էինք իրանական ահաբեկչական ռեժիմին՝ դադարեցնել Իսրայելի քաղաքացիական բնակչության հրթիռակոծությունները։ Չնայած զգուշացումներին, գնդակոծությունները շարունակվում են, և այդ պատճառով ՑԱԽԱԼ-ի հարվածներն Իրանի ուղղությամբ կուժեղացվեն ու կընդլայնվեն՝ ներառելով … Read more

Պարսից ծոցի մի շարք երկրներ իրանական հակամարտությունից հետո կստեղծեն իրենց սեփական միջուկային վահան․ Մեդվեդև

ԱՄՆ-ը իրանական հակամարտությունում ակնառու կերպով համոզել է Պարսից ծոցի երկրներին, որ իրենք պաշտպանում են միայն իրենց և Իսրայելին: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն: «Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն ակնառու կերպով համոզեց Ծոցի բոլոր երկրներին, որ նրանք պաշտպանում են միայն իրենց և Իսրայելին և ուրիշ ոչ ոքի: Եվ սա, … Read more

Լուկաշենկոյի և Թրամփի հնարավոր հանդիպումը քննարկման փուլում է

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպումը քննարկման փուլում է: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը՝ պատասխանելով ՏԱՍՍ գործակալության հարցին: «Դիտարկվում է Թրամփի հետ հնարավոր հանդիպումը: Նախագահն ուրախ կլինի ԱՄՆ նախագահի հետ քննարկել միջազգային օրակարգի հարցերը և երկկողմ հարաբերությունները», – ասել է Էյսմոնտը: Ավելի վաղ The Associated … Read more

Լիբանանը Իսրայելին մեղադրում է պատերազմական հանցագործությունների մեջ

Լիբանանն Իսրայելին մեղադրել է միջազգային մարդասիրական իրավունքի հիմնական սկզբունքները խախտելու, այդ թվում՝ հանրապետության տարածքում պատերազմական հանցագործություններ կատարելու համար: Այս մասին հայտարարել է Լիբանանի փոխվարչապետ Թարեք Միտրին Sky News հեռուստաալիքի եթերում։ «Մենք մեր հնարավորությունների սահմաններում փաստաթղթերով հիմնավորում ենք միջազգային մարդասիրական իրավունքի յուրաքանչյուր խախտում: Իմ կարծիքով, կասկած չկա, որ Իսրայելը կատարում է պատերազմական հանցագործություններ, խախտում է Ժնևի … Read more