Aurora News | 2030-ին պետք է ունենանք առնվազն 100 հազար էլեկտրամոբիլ. Պապոյան

Այս տարի էկոնոմիկայի նախարարության առաջարկով Կառավարությունն ընդունել է Կանաչ և կայուն տնտեսության ռազմավարական ծրագիրը, և ռազմավարական ծրագրում ամրագրված է, որ 2030 թվականին պետք է ունենանք նվազագույնը 100 հազար էլեկտրամոբիլ: Այս մասին Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկմանը հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Սա՝ մեր … Read more

Aurora News | Պապոյանը՝ Էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման արտոնությունների մասին

Եվս 1 տարով կերկարաձգվի ԱԱՀ-ից ազատման արտոնությունն այն քաղաքացիների համար, ֆիզիկական և իրավաբանական այն անձանց համար, որոնք էլեկտրական շարժիչով մեքենաներ են ներմուծում: Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 2-ի նիստին ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ լինելու է 1 բացառություն: «Բացառությունը հետևյալն է. մենք առաջարկում ենք այս նոր կարգավորումը կիրառել 2023 թվականի դեկտեմբերի 31-ից … Read more

Aurora News | Ինչի համար է ԵՄ-ն պատրաստ Հայաստանին 12 միլիոն եվրո տրամադրել

Եվրամիությունը պատրաստվում է աջակցել Հայաստանին երկրում 2026 թվականի ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հնարավոր հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու, ինչպես նաև կիբեռանվտանգությունն ամրապնդելու հարցում։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Բրյուսելում հայ լրագրողների խմբի հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտնել է Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը։ Նա նշել է Մոլդովայի փորձը, որտեղ, ըստ ԵՄ պաշտոնյայի, Ռուսաստանը փորձել … Read more

Aurora News | Եվրոպան պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի հետ. Հունգարիայի ԱԳՆ

Եվրոպա այսօր ակտիվորեն պատրաստվում է հնարավոր հակամարտության Ռուսաստանի հետ, և առաջիկա տարիներին գլխավոր հարցը կլինի՝ կկարողանա՞ արդյոք մայրցամաքը խուսափել ճակատագրական ավերումից։ Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։ Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նշել էր, որ արևմտյան քաղաքական գործիչների և լրատվամիջոցների հայտարարությունները վկայում են Եվրոպայի՝ պատերազմի պատրաստվելու մասին։ … Read more

Aurora News | Հայկական ավիաընկերությունների ԵՄ «սև ցուցակում» մնալը կապված չէ քաղաքական հարաբերությունների հետ. Կոս

Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը հայտարարել է, որ հայկական ավիաընկերությունների Եվրամիության թռիչքային անվտանգության «սև ցուցակում» մնալը պայմանավորված է բացառապես տեխնիկական խնդիրներով։ Բրյուսելում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ընդգծել է, որ գործընթացը գտնվում է ԵՄ Թռիչքային անվտանգության կոմիտեի վերահսկողության ներքո, և որոշումը հիմնվում է միայն մասնագիտական գնահատումների վրա։ «Սա տեխնիկական գործընթաց է, … Read more

Aurora News | Դեկտեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը

Դեկտեմբեր ամսվա oդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր՝ 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Մասնագետների տվյալներով՝ հանրապետությա տարբեր շրջաններում տեղումների քանակը կլինի միջին բազմամյա նորմայից ցածր, ինչի հետևանքով դեկտեմբերը կանցնի հիմնականում չոր եղանակային պայմաններում։

Aurora News | Հայտնի է՝ ԵՄ-ի օդային սահմանափակումների պատճառը Հայաստանի նկատմամբ

Եվրամիության օդային տարածքում հայկական գրանցում ունեցող ինքնաթիռների թռիչքների սահմանափակումները կապված են տեխնիկական ու անվտանգային պահանջների հետ և քաղաքական ենթատեքստ չունեն։ Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Մարթա Կոսը՝ ընդգծելով, որ գործընթացը գտնվում է Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության վերահսկողության ներքո։ Նրա խոսքով՝ իրականացված գնահատման արդյունքում սահմանվել են մի շարք քայլեր, որոնք Հայաստանը պետք է իրականացնի՝ համապատասխանելու … Read more

Aurora News | Զելենսկին պաշտոնից կհեռանա այս շաբաթ. Ռադայի պատգամավոր

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հրամայել են հրաժարական տալ այս շաբաթ, իր Telegram ալիքում հայտարարել է Ռադայի պատգամավոր Արտյոմ Դմիտրուկը՝ МК.ru-ի փոխանցմամբ։ «Զելենսկին կհեռանա այս շաբաթ։ Շաբաթավերջին ինձ տեղեկացրին, որ Զելենսկուն հրամայվել են հեռանալ այս շաբաթ», – ընդգծել է Դմիտրուկը։ Սակայն նա չի մանրամասնել իր նշած կարգադրության մանրամասները։ Միևնույն ժամանակ, Ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկու խոսքով, Զելենսկին … Read more

Aurora News | Եվրոպան պատերազմ կսկսի Ռուսաստանի դեմ․ Հունգարիայի արտգործնախարար

Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ ռազմական բախման, որը կարող է տեղի ունենալ 2030 թվականին, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ Այս մասին փոխանցում է ТАСС-ը: Հունգարացի նախարարի խոսքով՝ ԵՄ ռազմավարական փաստաթղթերում նշված է, որ ԵՄ երկրները պետք է մարտական ​​պատրաստվածության հասնեն մինչև 2029 թվականը, որը հնարավորություն կտա Եվրոպայի և Ռուսաստանի միջև պատերազմ սկսել … Read more

Aurora News | Մերկասառույց, մառախուղ, ձնախառն անձրև. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 9։10-ի դրությամբ, Աշոցքի, Արթիկի, Անիի, Հրազդանի տարածաշրջաններում և Միրաքից դեպի Արագած ավտոճանապարհին թույլ ձյուն է տեղում, իսկ Մասիսի տարածաշրջանում՝ թույլ անձրև։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։ «Վարդենյաց լեռնանցքում և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհները սպասարկող ընկերություններն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և … Read more