Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում քննարկվել են Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթաժողովի կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ մայիսի 4-ին Երևանում տեղի ունենալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը մեծամասշտաբ միջոցառում է և ունի քաղաքական մեծ նշանակություն  Հայաստանի միջազգային հեղինակության համար: … Read more

ԵՄ-ն Իրանին կոչ է անում անհապաղ դադարեցնել հարվածները տարածաշրջանի երկրների ուղղությամբ

ԵՄ-ն Իրանին կոչ է արել անհապաղ դադարեցնել հարվածները տարածաշրջանի երկրների ուղղությամբ. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան: Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում։ «Նախագահ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում ես ընդգծել եմ, որ ԵՄ-ն Իրանին կոչ է անում անհապաղ դադարեցնել հարվածները տարածաշրջանի երկրների ուղղությամբ և վերականգնել նավագնացության ազատությունը Հորմուզի նեղուցում։ Էսկալացիան … Read more

Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան վիզաները փոխադարձաբար կչեղարկեն

Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի միջև քաղաքացիների համար վիզային պահանջի փոխադարձ վերացման մասին համաձայնագիրը ուժի մեջ կմտնի մայիսի 11-ին: Ռուսաստանցի զբոսաշրջիկները կկարողանան առանց վիզայի Սաուդյան Արաբիայի տարածքում գտնվել մինչև 90 օր: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարությունը։ Համաձայնագիրը ստորագրվել էր Ռիադում 2025 թվականի դեկտեմբերի 1-ին։ Ռուսաստանցիները կկարողանան առանց այցագրերի մուտք գործել և Սաուդյան Արաբիայի տարածքում … Read more

Իրաքը օրական 90 հազար բարել նավթ է ուղղում դեպի Քուրդիստան՝ Ջեյհան արտահանման համար

Իրաքը սկսել է օրական մոտ 90 հազար բարել նավթ տեղափոխել Բասրայի հարավային նահանգից դեպի Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջան՝ Միջերկրական ծովում Թուրքիայի Ջեյհան նավահանգիստ խողովակաշարով հետագա վերամղման համար։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Basra Oil Company նավթընկերության ղեկավար Բասեմ Աբդել Քերիմ Նասերը։ «Սկսվել է Բասրայից դեպի Քիրքուքում գտնվող North Oil Company-ի պոմպակայաններ … Read more

Այս ամենը Իրանի դեմ սանձազերծված ագրեսիայի շատ վտանգավոր և բացասական հետևանքներն են․ Պեսկով

Իրանի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքները շատ վտանգավոր են, այդ թվում՝ համաշխարհային տնտեսության համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն: «Այս ամենը Իրանի դեմ սանձազերծված ագրեսիայի շատ վտանգավոր և բացասական հետևանքներն են: Այս հակամարտության աշխարհագրությունն ընդլայնվել է, և այժմ մենք բոլորս արձանագրում ենք այն հետևանքները, որոնք ունենք, ներառյալ շատ … Read more

Դաղստանում ավելի քան 2 հազար բնակելի շենք ջրածածկ է եղել

ՌԴ ԱԻՆ-ի աշխատակիցները վերացնում են Դաղստանում անձրևային հեղեղումների հետևանքները։ Այստեղ ավելի քան 2 հազար բնակելի շենք մնում է ջրով ողողված: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այդ մասին ապրիլի 6-ին հաղորդել է նախարարության մամուլի ծառայությունը։ «Ջրի մակարդակի բարձրացման պատճառով տեղի են ունեցել փողոցների և տնամերձ տարածքների կրկնակի հեղեղումներ։ Դաղստանի Հանրապետությունում ջրով ողողված է մնում 2075 բնակելի … Read more

Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը

Միասին մուտք ենք գործում անչափ պատասխանատու փուլ. ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը: Գրել է Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը։ Առաջիկա խորհրդարանական ընտրությունների «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է Հրաչյա Ռոստոմյանը։ Մարզային գրասենյակների … Read more

Դուք բանակի թիվը անվճար կրճատել եք․ Հայկ Սարգսյանը մեղադրեց Անդրանիկ Քոչարյանին

Հավանական թշնամիները գումար պետք է ծախսեին, որ մեր բանակի թիվը 30 տոկոսով պակասեր, դուք դա արեցիք անվճար: Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը` անդրադառնալով իր առաջարկած նախագծին, որը վերաբերում էր ՀՀ քաղաքացիություն ստանալու համար գրավիչ պայմաններ ստեղծելուն և դրա արդյունքում քաղաքացիների վճարած հարկերից … Read more

Քոչարյան Անդրանիկը վարչապետի դեմ է դուրս եկել. Հայկ Սարգսյանը փակագծեր է բացում

Այն, ինչ եղել է ՔՊ–ի փակ նիստում, թող մնա փակ նիստում։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 6–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով նրան, որ ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովում ինքը քիչ առաջ հայտարարեց, որ ՔՊ փակ նիստում իրենց ասել են՝ «վարչապե՞տ ես բերում մեզ վրա»։ «Դա պետք էր ասել, որպեսզի մարդիկ … Read more

Այս պահի դրությամբ մեր պահուստները գտնվում են 5.5 մլրդ դոլարի մակարդակի վրա. ԿԲ նախագահ

Politik.am-ը «Ազատ խոսքի հարթակ» լրատվական հասարակական կազմակերպության կայքն է։ Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը politik.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց politik.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: