Aurora News | Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են միջազգային նշանակության օբյեկտի վրա․ Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի (ԿԽԿ) ենթակառուցվածքների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը անվանել է անպատշաճ միջադեպ, քանի որ այն վերաբերում է միջազգային նշանակության օբյեկտի։ «Այս դեպքում, իհարկե, դա անպատշաճ միջադեպ է, քանի որ, ինչպես դուք ճիշտ նշեցիք, այն վերաբերում է միջազգային նշանակության օբյեկտի և ենթադրում է միջազգային մասնակցություն», – լրագրողներին … Read more

Aurora News | Որ դեպքում Մայր Աթոռի դիվանապետը կդադարեցնի պաշտոնավարումը և կթողնի կարգը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հայտարարել է, որ ներկայում չունի պաշտոնավարումը դադարեցնելու մտադրություն, սակայն չի բացառել նման քայլ, եթե այն անհրաժեշտ դառնա եկեղեցու շահերից ելնելով։ Այս մասին հոգևորականը հայտնել է դեկտեմբերի 1-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով լրագրողի հարցին։ «Երբ գնահատեմ, որ դա եկեղեցու շահերից ելնելով արդյունավետ և օգտակար է, պատրաստ եմ … Read more

Aurora News | Ադրբեջանում իշխանության բռնազավթման փորձ է կատարվել․ պատգամավորը ձերբակալվել է

Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատի» ղեկավար Ալի Քերիմլիի նկատմամբ առաջադրված մեղադրանքը վերաբերում է իշխանության բռնազավթմանն ուղղված գործողություններին, հայտնում են տեղական աղբյուրները։ Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատի» նախագահ Ալի Քերիմլիին մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանի ՔՕ 278.1 հոդվածով, նրա ձերբակալությունը իրականացվել է պետական անվտանգության ծառայության կողմից։ Մեղադրանքը վերաբերում է իշխանության բռնազավթմանն կամ պետության սահմանադրական կարգի բռնի փոփոխմանն ուղղված գործողություններին։ … Read more

Ինտիմ կյանքը դարձել է պետական քաղաքականության առաջնահերթություններից մեկը. Արշակ Սրբազան

Մենք ունենք խոստովանության գաղտնիության ինստիտուտ, իրավաբանության մեջ գոյություն ունի անձնական կյանքի իրավունքի գաղտնիության ինստիտուտ։ Ինձ համար բացարձակ անհասկանալի է մարդկանց խոսույթը, որ հոգևորականն իրավունք չունի անձնական կյանքի, դա տարրական անգրագիտություն է, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արշակ Սրբազանը՝ պատասխանելով հոգևորականի՝ անձնական կյանք ունենալու վերաբերյալ հարցին։ «Անձնական կյանքի իրավունք ունեն բոլորը։ Մենք ինչի՞ համար ենք խոստովանության գաղտնիություն … Read more

Aurora News | Ռուսաստանի վրա նույնպես պետք է ճնշում գործադրել բանակը կրճատելու համար. Կայա Կալլաս

Ռուսաստանի վրա նույնպես պետք է ճնշում գործադրել բանակը կրճատելու համար, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը: «Մենք չենք կարծում, որ ճիշտ է խորանալ ինքնիշխան պետությունների բանակների չափի վերաբերյալ որոշումների մեջ։ Իմ կարծիքն այն է, որ եթե ճնշում է գործադրվում ուկրաինական բանակի վրա, որը ոչ մի երկիր չի ներխուժել, ապա այն պետք է կիրառվի նաև ռուսականի վրա: … Read more

Aurora News | Ռուսաստանը չի ազատվի պատասխանատվությունից․ եվրահանձնակատար

ԵՄ-ն հայտարարել է, որ Ուկրաինայի վերաբերյալ ցանկացած խաղաղության համաձայնագիր չի կարող Ռուսաստանին ազատել պատերազմական հանցագործությունների պատասխանատվությունից։ Արդարադատության հարցերով եվրահանձնակատար Մայքլ ՄաքԳրաթը Politico-ին ասել է, որ բանակցողները պետք է բացառեն Կրեմլի կողմից պատերազմը առանց դատավարության թողնելու հնարավորությունը։ ՄաքԳրաթը հիշեցրել է, որ ուկրաինական և միջազգային մարմինները փաստաթղթավորել են հարյուր հազարավոր պատերազմական հանցագործություններ։ ՄԱԿ-ի հանձնաժողովը նախկինում Ռուսաստանի իշխանություններին մեղավոր … Read more

Aurora News | Երեք օրում բացահայտվել է 217 հանցագործություն. մանրամասներ

ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը բացահայտել են 217 հանցագործություն: Մասնավորապես՝ 51 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 23 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 15 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 11-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 8-ական … Read more

Aurora News | Մենք չենք կարող հրաժարվել Ռուսաստանի հետ շփումներից․ Սիյարտո

Ռուսաստանը կդառնա վճռորոշ խաղացող ոչ միայն եվրոպական, այլև համաշխարհային անվտանգության մեջ, և Բուդապեշտը չի հրաժարվի Մոսկվայի հետ շփումներից։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ «Մենք չենք կարող թույլ տալ հրաժարվել դիվանագիտական ​​ուղիներից, մենք չենք կարող թույլ տալ հրաժարվել մեր էներգակիրների զգալի մասը մատակարարող երկրի հետ շփումներից, և այն երկրի հետ, որը, … Read more

Aurora News | Դեռ չի ասել՝ քեռակնոջ հետ սթրայքբոլ էր խաղու՞մ․ Չախոյանը՝ Արշակ արքեպիսկոպոսին

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյան գրել է․ «Արշակին ասում են քեռակնոջդ հետ սրբապղծություն ես արել, ասում է այս իշխանությունները դավաճան են։ Որ Կտրիճի գլխավորությամբ զբաղված էիք քաղաքականությամբ վաղուց գիտեինք, բայց որ սրբապիղծ եք, Քննչական Կոմիտեի փորձաքննությունը էլ հաստատեց։ Ի դեպ, դեռ չի ասել, որ քեռակնոջ հետ սթրայքբոլ էր խաղու՞մ։ Եթե մարտական նռնակը սթրայքբոլի համար էր, հավանական է, … Read more

Aurora News | Ադրբեջանը կխորացնի հարաբերությունները Իրանի հետ․ Հիքմեթ Հաջիև

Ադրբեջանը նպատակ ունի խորացնել հարաբերությունները Իրանի հետ՝ հատկապես տնտեսական և առևտրային ոլորտներում։ Այս մասին Բրյուսելում EU Today-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնականը և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։ Նա անդրադարձել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված հարձակմանը՝ նշելով, որ հաղորդված տվյալներով, հարձակվողը դատապարտվել է Իրանի օրենսդրության համաձայն։ Հաջիևի խոսքով՝ Բաքուն … Read more