Ովքե՞ն են Փաշինյանի սրտի թալանչիները․ նրա գրպանը փո՞ղ են դրել

Politik.am-ը «Ազատ խոսքի հարթակ» լրատվական հասարակական կազմակերպության կայքն է։ Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը politik.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց politik.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Իրանն ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնց վրա գրված է եղել Հիսուս Քրիստոսի տառապանքների մասին. ԻՌՆԱ

Իրանի զինված ուժերն անօդաչու թռչող սարքեր են արձակել Իսրայելի ուղղությամբ։ Դրանց վրա Հիսուս Քրիստոսի տառապանքների մասին տողեր են եղել,  հայտնում է «ԻՌՆԱ» գործակալությունը։ Իրանական անօդաչուի վրայի մակագրության թարգմանությունը՝ «Սուրբ Մարիամի որդու՝ Հիսուս Քրիստոսի բոլոր տառապանքների անունով և Մահդիի (խաղաղություն լինի նրա վրա) հետ նրա վերադարձի հույսով», – գրում են իրանական լրատվամիջոցները։», — գրում է իրանական … Read more

Նարեկ Կարապետյանը թիմակիցների հետ այցելել է Եռաբլուր

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն այցելել են Եռաբլուր և հարգանքի տուրք մատուցել Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին։ Կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքում գրել է։ «Հավերժ հիշատակ մեր տղերքին, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար»։

Ոչ ոք չի կարող կանխատեսել պատերազմի ավարտի ամսաթիվը. Լիբանանի վարչապետ

Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը հինգշաբթի հայտարարել է, որ պատերազմի ավարտը, որի հետևանքով վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն մեկ միլիոն մարդ է տեղահանվել, չի երևում, մինչդեռ Իսրայելի հարվածներից փախչող ընտանիքները հայտարարել են, որ ուժասպառվել են հակամարտության կրկնվող փուլերից, գրում է Reuters-ը։ Լիբանանում «Հըզբոլլահ»-ի և Իսրայելի միջև հակամարտությունը, որը սպառնացել է գրավել հարավային Լիբանանի մի մասը որպես … Read more

45–ամյա տղամարդը խախտել էր իր նախկին ընկերուհուն չայցելելու որոշումը. Դրսևորել էր անհամարժեք վարք և տվել հայհոյանքներ

Մարտի 17-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում տված 48-ամյա կինը հայտնել էր, որ նախկին ընկերը սպառնացել է վնասել իր հարազատներին ու ընկերներին։ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ հնարավոր զարգացումները կանխելու նպատակով համայնքային ոստիկանները 45-ամյա նախկին ընկերոջ նկատմամբ կայացրել էին անհետաձգելի միջամտություն կիրառելու որոշում․ տղամարդուն արգելված էր այցելել իր ընկերուհուն։ Մարտի 21-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման … Read more

Իրանը հայտնել է Բահրեյնում ԱՄՆ զինվորականների տեղակայման վայրերին հարվածների մասին

Իրանի զինված ուժերը գրոհել են ամերիկացի զինծառայողների տեղակայման վայրերի վրա Բահրեյնի մայրաքաղաքից ոչ հեռու՝ կիրառելով հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը: «Գրոհի են ենթարկվել ամերիկյան ահաբեկչական բանակի տեղակայման վայրերը Մանամա քաղաքի մերձակայքում», – ասվում է տեքստում, որից հատված է մեջբերել Tasnim լրատվական գործակալությունը: ԻՀՊԿ-ի պնդմամբ՝ գործողության հետևանքով «սպանվել … Read more

Փաշինյանն է այստեղ որոշում կայացնում, մինչև հունիսի 8-ը Բագրատ Սրբազանին կալանքի տակ եք պահելու. Արթուր Սարգսյան

Մեր մեղադրողները ամեն դատի մեզ զարմացնում են. մեր հարգարժան Խուդոյանը ասում է՝ սկզբից, որ թույլտվություն են ստացել, մեզ գաղտնալսել են ու այդ գաղտնալսումից է այս շինծու պրոցեսը սկսել, եկեք տեսնենք՝ այդ գաղտնալսումը օրինակա՞ն է, թե՞ օրինական չի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2–ին, Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատավարության ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր … Read more

Ռուսաստանը պլանավորում է վառելիքով բեռնված երկրորդ նավն ուղարկել Կուբա

Ռուսաստանը պլանավորում է վառելիքով բեռնված երկրորդ նավն ուղարկել Կուբա: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը «Էներգոպրոմ-26» համաժողովի կուլուարներում լրագրողների հետ զրույցում։ «Երեկ Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել մեծ խորհրդակցություն, ժամանել էին Կուբայի ներկայացուցիչներ։ Կուբան գտնվում է լիակատար շրջափակման մեջ։ Որտեղի՞ց եղավ նավթի մատակարարում։ ՌԴ-ի նավը ճեղքել է … Read more

Քննչական մարմինը համարում է, որ վարչապետը եկեղեցում քաղաքական գործունեություն է իրականցնում․Մելիքյան

Թաթար-մոնղոլական ժամանակների նման փակե՞նք եկեղեցու դռները, որ չգաք ու խանգարեք: Այս մասին «Պատիվ ունեմ» խմբակցության հրավիրած «Պետություն-եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի վերաբերյալ» լսումների ընթացքում ասել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: «Փոքր օրինակներից կարող ենք տեսնել, թե ինչպիսի վերաբերմունք ունենք մեր եկեղեցու նկատմամբ, խոսքը վերաբերվում է Ծաղկազարդի օրը տեղի ունեցած իրադարձությանն ու դրա իրավական հետևանքներին՝ քրեական հետապնդման տեսքով: … Read more

ՌԴ-ն խստացնում է Հայաստանից ներմուծվող արտադրանքի վերահսկողությունը

Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության՝ «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտարարել է Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողության խստացման մասին։ «Վեստի» հաղորդմանը տված հարցազրույցում Դանկվերտը նշել է, որ նման քայլը պայմանավորված է նրանով, որ Հայաստանը, ըստ ռուսական կողմի, ամբողջությամբ չի պահպանում Եվրասիական տնտեսական միության պահանջները՝ Եվրամիությունից իր շուկա ապրանքների պարզեցված մուտքի տրամադրման հարցում։  … Read more