Փաստորեն, այն, ինչ մեկ տարի առաջ որակվում էր որպես «անհրաժեշտություն չունեցող» փոփոխություն, այսօր տեղ է գտնում. Սարգսյան

Մենք ճիշտ էինք, դուք՝ սխալ․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության մերժված առաջարկը դարձավ օրենքի փոփոխություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը: «Դեռևս 2025 թվականի հունվարի 24-ին «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը պաշտոնապես դիմել էր ՀՀ կառավարությանը՝ առաջարկելով վերանայել ՀՀ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածը։ Առաջարկը հստակ էր՝ սահմանել քրեական պատասխանատվության շեմ՝ 50 միլիոն … Read more

Թեև մենք ողջունում ենք ԵՄ արագ արձագանքման խմբի գործողումը Հայաստան՝ մեր պահանջը հստակ է. Ամստերդամ

Մեր հստակ պահանջը Եվրոպական միությունից՝ իրավունքի գերակայությունը և հավասարությունն է բոլորի համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը՝ հրապարակելով տեսանյութ: «Թեև մենք ողջունում ենք ԵՄ արագ արձագանքման խմբի գործողումը Հայաստան՝ մեր պահանջը հստակ է. Առանցքային ուշադրություն պետք է դարձվի իրավունքի գերակայությանը: Հավասարապես և թափանցիկ կերպով աջակցությունը պետք է ցուցաբերվի բոլոր քաղաքական կուսակցություններին: … Read more

Արարատում և Արմավիրում 7 ապօրինի հորի շահագործում է կասեցվել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված ստուգայցերի ընթացքում Արմավիրի և Արարատի մարզերում հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։ Ինչպես տեղեկացնում է ԲԸՏՄ-ի տարածած հաղորդագրությունը, Արմավիրի մարզի Ապագա բնակավայրում երկու քաղաքացի, իսկ Լուսագյուղում՝ մեկ անձ ոռոգման նպատակով շահագործել են ապօրինի խորքային 3 հոր։ Արարատի մարզի Նորամարգ բնակավայրում «Ռիվեռ Լանդ» ՍՊԸ-ն ու ևս մեկ … Read more

Նախօրեին Իրանը ԱՄՆ-ին արժեքավոր «նվեր» է մատուցել․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ նախօրեին Իրանը ԱՄՆ-ին արժեքավոր «նվեր» է մատուցել, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն: «Դա շատ մեծ նվեր էր, որն ահռելի գումար արժե»,- ասել է նա լրագրողներին: Սպիտակ տան ղեկավարը չի պարզաբանել, թե ինչի մասին է խոսքը, սակայն նշել է, որ դա կապված է Հորմուզի նեղուցի հետ:

«Մենք չենք կարող մոռանալ մեր գենետիկ կոդը»․ Բելլա Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կին Բելլա Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Երեկ մտերիմներիս հետ ներկա գտնվեցի «Հաղթանակի գենեզիս» ներկայացմանը, որն ինձ համար ավելին էր, քան պարզապես թատերական բեմադրություն։ Այն յուրօրինակ վերադարձ էր մեր արմատներին՝ դեպի այն արժեքներն ու հոգեբանությունը, որոնք ձևավորվեցին 90-ականների բարդ ու վճռորոշ տարիներին։ Մենք իրավունք չունենք մոռանալու կամ ուրանալու այդ … Read more

Թրամփ․ «ՆԱՏՕ-ի երկրները պետք է ավելի ակտիվ լինեն Իրանի հարցում»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է ավելի շատ ներգրավված լինեն Իրանում իրականացվող գործողությանը։ Սպիտակ տանը լրագրողները Թրամփին հարցրել են, թե արդյոք նա կոչ է անում Պարսից ծոցում ԱՄՆ դաշնակիցներին ավելի շատ ներգրավված լինել Իրանի դեմ գործողությանը։ «Այո՛, որոշ չափով, բայց դա հիմնականում վերաբերում է ՆԱՏՕ-ին»,- պատասխանել է Թրամփը։ Նա նաև … Read more

Փախուստի փորձ և ձերբակալություն․ ձերբակալվածներից մեկը զինծառայող է

Մարտի 11-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի ծառայողները Տիչինա փողոցի թիվ 93 հասցեի մոտից ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել Շիրակի մարզի բնակիչներ 25-ամյա Սևակ Ն․-ին և 32-ամյա Գուրգեն … Read more

Քուվեյթի միջազգային օդանավակայանում հրդեհ է բռնկվել

Քուվեյթի միջազգային օդանավակայանում անօդաչու թռչող սարքերն ընկել են վառելիքի բաքի մեջ, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այդ մասին հաղորդել է երկրի քաղաքացիական ավիացիայի վարչությունը։ Վարչության ներկայացուցիչ Աբդուլա ալ Ռաջիի խոսքով՝ գրոհը հանգեցրել է նյութական վնասի, զոհերի մասին առայժմ տեղեկություններ չկան։ Միջադեպի վայր են ուղարկվել հատուկ բրիգադներ՝ հրդեհը մարելու համար, հավելել … Read more