Եթե ՀՀ քաղաքացիները մասնակցեն ընտրությանը, արտաքին որևէ ուժ որևէ բան չի կարող անել․ Իշխան Սաղաթելյան

Մեր մոտեցումը շատ հստակ է և հետևյալ է, որ Հայաստանի Հանրապետության իշխանության ձևավորման միակ սուբյեկտը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է: Այս մասին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայրենադարջների հետ հանդիպման ընթացքում։    «Մենք ձեզ վստահեցնում ենք։ Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ակտիվորեն մասնակցեն ընտրությանը, քվեարկեն ընդդիմությանը, արտաքին որևէ ուժ որևէ բան չի կարողանալու անել, իսկ … Read more

Հնարավոր չէ, որ այս վիճակի մեղավորները պատասխանատվության չենթարկվեն․ Ռոբերտ Քոչարյան

Մենք 1998 թվականին ունեցել ենք տարաձայնություններ մոտեցումների մեջ, իսկապես ունեցել ենք և դա բերել է կոնֆլիկտի, բերել է արտահերթ ընտրությունների, բայց այդ տարաձայնությունները չէին բերել ողբերգական հետևանքների։ Այս մասին հայրենադարձների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։  «Ես չէի համեմատի երբեք վիճակը հիմա և վիճակը 98 թվականներին: Ուղղակի մենք չենք ընդունել մեկ մոտեցում … Read more

Փաշինյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանին։ Վարչապետը կարևորել է ՀՀ Կառավարության և ԱՄՀ–ի միջև ձևավորված սերտ համագործակցությունն ու մեր երկրում համատեղ իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը։ Այս առումով, Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ ԱՄՀ–ի կողմից Հայաստանի համար հաստատված նոր ծրագրի շրջանակում տրամադրվելիք … Read more

ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարները գոհունակություն են հայտնել առաջընթացից

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ։ Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա կարգավորման գործընթացում առկա դրական զարգացումները։ Քննարկել են տարածաշրջանային և բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր:

Ալեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ Մ.Մ.-ն, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, ուղիղ եթերով՝ 2026 թվականի մարտի 26-ին Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի 1/1 հասցեի մոտ իրականացրել է խուլիգանական գործողություններ, մասնավորապես՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել: Այս մասին են Քննչական կոմիտեից: «Հաղորդման հիման վրա նախաձեռնվել … Read more

Իտալացի լրագրողները համազգային գործադուլ են անցկացնում

Իտալիայում օրն անցնում է զանգվածային լրատվամիջոցների լիակատար լռության պայմաններում՝ Իտալական մամուլի ազգային ֆեդերացիայի կողմից հայտարարված գործադուլի պատճառով: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: Չեն թարմացվում լրատվական հարթակների լուրերը, չեն ցուցադրվում նորությունների հեռուստատեսային թողարկումներ, լուրերի ալիքները հեռարձակում են նախորդ օրվա ռեպորտաժները և ծրագրերը, եթեր դուրս չեն գալիս ռադիոկայանները: «Մեր համազգային պայմանագրերը չեն թարմացվում 10 տարի, գնաճը … Read more

Հորմուզի նեղուցում լարվածություն․ նավերը հետ են շրջվել ԻՀՊԿ-ի սպառնալիքներից հետո

Երեք կոնտեյներատար նավ, որ փորձել է անցնել Հորմուզի նեղուցով, լքել է այն ԻՀՊԿ ռազմածովային ուժերի նախազգուշացումներից հետո: Այս մասին հայտնել է ԻՀՊԿ մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Այսօր առավոտյան, ի պատասխան ԱՄՆ կոռումպացված նախագահի կեղծ հայտարարությունների, թե Հորմուզի նեղուցը բաց է, տարբեր դրոշների ներքո նավարկող երեք կոնտեյներատար նավեր փորձել են անցնել թույլտվություն ունեցող նավերի համար նախատեսված … Read more

Իրանի ուղղությամբ հարվածները կուժեղացվեն և կընդլայնվեն․Կաց

Իրանի ուղղությամբ հարվածները կուժեղացվեն և կընդլայնվեն, ի պատասխան Իրանի կողմից քաղաքացիական բնակչության հրթիռային հարձակումների: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն: «Վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ես զգուշացրել էինք իրանական ահաբեկչական ռեժիմին՝ դադարեցնել Իսրայելի քաղաքացիական բնակչության հրթիռակոծությունները։ Չնայած զգուշացումներին, գնդակոծությունները շարունակվում են, և այդ պատճառով ՑԱԽԱԼ-ի հարվածներն Իրանի ուղղությամբ կուժեղացվեն ու կընդլայնվեն՝ ներառելով … Read more

Պարսից ծոցի մի շարք երկրներ իրանական հակամարտությունից հետո կստեղծեն իրենց սեփական միջուկային վահան․ Մեդվեդև

ԱՄՆ-ը իրանական հակամարտությունում ակնառու կերպով համոզել է Պարսից ծոցի երկրներին, որ իրենք պաշտպանում են միայն իրենց և Իսրայելին: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն: «Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն ակնառու կերպով համոզեց Ծոցի բոլոր երկրներին, որ նրանք պաշտպանում են միայն իրենց և Իսրայելին և ուրիշ ոչ ոքի: Եվ սա, … Read more

Լուկաշենկոյի և Թրամփի հնարավոր հանդիպումը քննարկման փուլում է

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպումը քննարկման փուլում է: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը՝ պատասխանելով ՏԱՍՍ գործակալության հարցին: «Դիտարկվում է Թրամփի հետ հնարավոր հանդիպումը: Նախագահն ուրախ կլինի ԱՄՆ նախագահի հետ քննարկել միջազգային օրակարգի հարցերը և երկկողմ հարաբերությունները», – ասել է Էյսմոնտը: Ավելի վաղ The Associated … Read more