Թաթոյանը դեմ է Սամվել Կարապետյանին․ Կարապետյանի առաջարկը համեմատում է Ալիևի ցանկությունների հետ

Բոլորի համար էլ հասկանալի է, որ առաջիկա ընտրություններում 50+ տոկոս որևէ ուժ չի հավաքելու. համենայն դեպս, այս պահի տվյալներն այդ մասին են խոսում։ Իշխանությունն էլ լավ գիտի դա, ու դրա համար է խոսում «Գյումրի 2» թույլ չտալու մասին, այսինքն՝ ընդդիմադիր ուժերի համագործակցությունը թույլ չտալու մասին։ Այս իրավիճակից ելնելով՝ կարևոր է հասկանալ, թե ընդդիմադիր հանդես եկող … Read more

Իրանը սկսել է հրթիռներ արձակել՝ դրանց վրա անգլերենով գրված երախտագիտության խոսքերով

Իրանը սկսել է հրթիռներ արձակել՝ դրանց վրա անգլերենով գրված երախտագիտության խոսքերով՝ ուղղված իրեն աջակցող մի շարք երկրների ժողովուրդների։ Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Մումբայում Իրանի գլխավոր հյուպատոսությունը։ Իրանի օդատիեզերական ուժերի անունից ձեռագիր երախտագիտության խոսքեր են ուղղվել Իսպանիայի, Պակիստանի, Հնդկաստանի և Գերմանիայի ժողովուրդներին։ Հաղորդագրությունները փակցվել են հրթիռների վրա, որոնք արձակվել են ամերիկա-իսրայելական հարձակմանն ի պատասխան  հարվածների … Read more

«Եթե որևէ մեկը քամահրական վերաբերմունք ունի մեր պետական ատրիբուտների նկատմամբ՝ ինքն արժանի է ամենամեծ քննադատությանը. Ավինյան

Ինձ համար անընդունելի է ու դատապարտելի որևէ ՀՀ քաղաքացու կամ օտարերկրյա քաղաքացու, ով բնակվում է Հայաստանում՝ քամահրական վերաբերմունքը մեր քարտեզին ու պետական խորհրդանիշներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Փաշինյանի և արցախցի կնոջ միջև մետրոյում տեղի ունեցած միջադեպին: «Եթե որևէ մեկը քամահրական վերաբերմունք ունի մեր պետական ատրիբուտների նկատմամբ՝ ինքն … Read more

Հետաձգում եմ Իրանի էներգետիկ ենթակառուցվածքի ոչնչացումը 10 օրով․ Թրամփ

Իրանի կառավարության խնդրանքով հետաձգում եմ Իրանի էներգետիկ ենթակառուցվածքի ոչնչացումը 10 օրով մինչև ապրիլի 6-ը։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա նշել է, որ բանակցությունները հաջողությամբ շարունակվում են։

Նիկոլը հստակ ընտրել է իր քարոզարշավի տրամաբանությունը, ամեն օր՝ նոր այլանդակություն․ Վահե Հովհաննիսյան

Կյանքը հունիսի 7-ից. բանականությունը վերադարձնել իշխանություն:  Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։ «Նիկոլը հստակ ընտրել է իր քարոզարշավի տրամաբանությունը. Ամեն օր՝ նոր այլանդակություն։  Սա լավի կամ վատի հարց չէ։ Սա գիտակցված որոշում է, փաստ։ Ընդդիմադիր համակարգերը պետք է լինեն ճկուն և համարժեք այդ որոշմանը։ Հակառակ դեպքում առաջիկա կարևոր ամիսները վերածվելու են «զռռարշավի»։ … Read more

Կապանում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը

Այսօր՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09:50-ի սահմաններում Կապան քաղաքի Գործարանային փողոցում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 47-ամյա Միխայել Կ.-ի վարած «Toyota» մակնիշի և 21-ամյա Վազգեն Ս.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով «Toyota»-ի վարորդը տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` 113 մլն ՌԴ ռուբլի կանխիկ արտարժույթի ներկրման և ստվերային շրջանառության դեպքեր

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն, օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակում, ուժեղացրել է օդային և ցամաքային սահմաններով ՀՀ տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների շրջանառության վերահսկման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ֆինանսական թափանցիկության ապահովման և հնարավոր իրավախախտումների կանխարգելման նպատակով։ Մասնավորապես, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, թե որոշ քաղաքացիներ … Read more

Ադրբեջանի տարածքով դեպի ՀՀ ապրանքների տարանցման արգելքի վերացումը հեռանկարներ է բացում տարածաշրջանում

Ադրբեջանի տարածքով դեպի ՀՀ ապրանքների տարանցման արգելքի վերացումը հեռանկարներ է բացում տարածաշրջանի լիարժեք բացահայտման համար: Այս մասին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Մեզ համար հատկապես նշանակալի իրադարձություն է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ապրանքների տարանցման արգելքի վերջերս տեղի ունեցած վերացումը, ինչը հեռանկարներ է բացում տարածաշրջանի պոտենցիալի լիարժեք բացահայտման համար՝ նպաստելով փոխադարձ … Read more

Հինգ արաբական պետություններ ԱՄՆ-ին տարածք են տրամադրել Իրանին հարվածելու համար

Tasnim-ը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է, որ Պարսից ծոցի հինգ արաբական պետություններ ԱՄՆ-ին տարածք են տրամադրել Իրանին հարվածելու համար։ Հրապարակումը նշում է, որ Բահրեյնը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Կատարը և Քուվեյթը իրենց տարածքներն ու օդային տարածքը հասանելի են դարձրել ամերիկյան կողմին։ Այս երկրներում տեղակայված են նաև ԱՄՆ ռազմական բազաներ, որոնք օգտագործվում են Իսլամական Հանրապետությանը … Read more

ԱՄՆ համալսարանները վերականգնում են բանավոր քննությունները արհեստական ​​բանականության պատճառով

Associated Press-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ համալսարանները սկսել են ներդնել բանավոր քննություններ ուսանողների գնահատման համար՝ արհեստական ​​բանականության (ԱԲ) լայնորեն օգտագործման ֆոնին։ Դասախոսների կարծիքով՝ ուսանողների գրավոր առաջադրանքները, որոնք կատարվում են տանը, դարձել են «չափազանց կատարյալ»։ Ուսանողները հաճախ դժվարանում են բացատրել իրենց բովանդակությունը։ Սա մտահոգություններ է առաջացնում ուսանողների քննադատաբար մտածելու և տեղեկատվությունը վերլուծելու ունակության վերաբերյալ։ Ի պատասխան՝ ԱՄՆ մի … Read more