Սողանքներ և ջրհեղեղներ Աֆղանստանում․ իրավիճակը ծանր է

Աֆղանստանում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների և սողանքների պատճառով առնվազն 42 մարդ է զոհվել, ևս 66-ը ստացել են վնասվածքներ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: «Մարտի 25-ից երկրում մոլեգնող անբարենպաստ եղանակի պատճառով ընդհանուր առմամբ վնասվել է 476 բնակելի տուն և ողողվել շուրջ 290 հեկտար գյուղատնտեսական հողատարածք»,- գրված է հաղորդագրության մեջ:

Արաբական Միացյալ Էմիրություններում Բանգլադեշի քաղաքացի է զոհվել անօդաչու թռչող սարքի բեկորներից

Արաբական Միացյալ Էմիրություններում Բանգլադեշի քաղաքացի է զոհվել անօդաչու թռչող սարքի բեկորներից։ Այս մասին հայտնում է էմիրաթական WAM լրատվական գործակալությունը։ «Ֆուջեյրայի իշխանությունները զբաղվում են առ-Ռիֆաա շրջանի ֆերմայում գրանցված միջադեպով, որը տեղի է ունեցել անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով՝ հանգեցնելով Բանգլադեշի քաղաքացու մահվան»,- հայտնել են WAM-ից։ Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն … Read more

Դավիթ Մինասյանը Արմավիր քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է

Դավիթ Մինասյանը Արմավիր քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին գրել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ այսօր Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել է: Հիշեցնենք, որ Սուրբ Աննա եկեղեցում  մարտի 29-ին Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, Փաշինյանի թիկնապահները նախ երիտասարդին քաշելով ճանապարհ են … Read more

Եղվարդում «Mercedes»-ը բախվել է ծառին, ապա քարերին, հայտնվել երթևեկելի գոտուց դուրս

Այսօր՝ ապրիլի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, կոտրել այն, ապա բախվել քարերին և հողաթմբին ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է Եղվարդի հիվանդանոց։ Վթարի փաստով Նաիրիի … Read more

Թրամփը սպառնում է դուրս գալ ՆԱՏՕ-ից․ դաշինքը «թղթե վագր» է

Թրամփը լուրջ կերպով դիտարկում է Միացյալ Նահանգների դուրս գալը ՆԱՏՕ-ից այն բանից հետո, երբ դաշինքը չմիացավ Իրանի դեմ իր պատերազմին: Այս մասին The Telegraph-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Հարցին, թե արդյոք նա կվերանայի ԱՄՆ անդամակցությունը դաշինքին հակամարտությունից հետո, Թրամփը պատասխանել է. «Օ՜, այո, ես կասեի, որ դա վերանայման փուլից էլ դուրս է։ … Read more

Ռուսաստանը կոշտ արձագանքել է․ ՄԱԿ-ում պահանջում են հետաքննել Իսրայելի հարվածը լրագրողների վրա

Ռուսաստանը պահանջել է մանրակրկիտ հետաքննություն անցկացնել Լիբանանի հարավում Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից RT հեռուստաալիքի նկարահանող խմբին հասցված հրթիռային հարվածի վերաբերյալ՝ տեղի ունեցածը որակելով որպես միջազգային իրավունքի կոպիտ խախտում։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Մարտի 19-ին Լիբանանի հարավում Իսրայելի ռազմաօդային ուժերի հրթիռային հարձակման հետևանքով վիրավորվել … Read more

Դավիթն ասաց՝ ինձ ու՞ր են տանելու, դպրոցը կավարտե՞մ, պատասխան չունեի, աբսուրդ է եղածը. փաստաբան

18 տարեկան, լուրջ առողջական խնդիրներ, միջին ծանրության մեղադրանք, այս ամենն ինձ հիմք էր տալիս ենթադրելու, որ չի կարող լինել այն աբսուրդը, ինչը տեղի ունեցավ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Մինասյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը: Նա նշեց, որ որոշման հիմնավորումներից որևէ բան չի ակնկալում, ըստ Էլբակյանի, լինելու է այն միջնորդության արտատպումը, ինչ միջնորդություն վարույթն իրականացնող … Read more

Qatar Energy-ն հայտնել է, որ նավթատարի վրա Իրանի հարձակումից հետո շրջակա միջավայրին վնաս չի հասցվել

Կատարի պետական ​​նավթագազային Qatar Energy ընկերության կողմից վարձակալված Aqua 1 տանկերի վրա Իրանի կողմից կատարված հրթիռային հարձակումը որևէ բացասական բնապահպանական հետևանքներ չի առաջացրել։ Այս մասին նշվում է ընկերության հայտարարության մեջ։ «Qatar Energy-ն հաստատում է, որ ընկերության կողմից վարձակալված Aqua 1 վառելիքային տանկերը հրթիռային հարձակման է ենթարկվել Կատարի Պետության հյուսիսային տարածքային ջրերում ապրիլի 1-ի առավոտյան», – … Read more

Իրանը ոչ մի պահանջ չի ներկայացրել ԱՄՆ-ին և չի պատասխանել ամերիկյան կողմի առաջարկին

Իրանը ոչ մի պահանջ չի ներկայացրել ԱՄՆ-ին և չի պատասխանել ամերիկյան կողմի առաջարկին։ Այս մասին «Al Jazeera»-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին: «Մենք հակառակ կողմին ոչ մի պայման կամ կետ չենք ներկայացրել: Այսպես կոչված «հինգ պայմանները» ընդամենը ենթադրություններ են, որոնք հնչեցվել են լրատվամիջոցներից մեկի կողմից: Իհարկե, ԶԼՄ-ները հակված են ենթադրություններ և գնահատականներ … Read more

Լիբանանի զինվորականները դուրս են գալիս որոշ սահմանային քաղաքներից

Լիբանանի զինվորականները հայտարարել են, որ իրենց ուժերի մեծ մասը դուրս են բերվել որոշ սահմանային քաղաքներից, քանի որ իսրայելական զորքերը շարունակում են ցամաքային ներխուժում իրականացնել երկրի տարածք։ Այս մասին հայտնում է AP լրատվական գործակալությունը։ Լիբանանի զինվորականները հայտարարության մեջ նշել են, որ զորքերը ստիպված են եղել վերադասավորվել։ Զինվորականները աստիճանաբար դուրս են բերվել մի քանի սահմանային քաղաքներից։ Քրիստոնյա … Read more