5.05 մլրդ դրամ՝ որտե՞ղ է արդյունքը․ Արմեն Քոչարյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը․ Քաղաքային իշխանությունն առիթը բաց չի թողնում բարձրաձայնել, որ երեխաների համար շարունակաբար խաղահրապարակներ են կառուցվում։ Այնուամենայնիվ, իրականությունն այն է, որ խաղահրապարակների կառուցումը հաճախ ձգձգվում է, իսկ առկա խաղահրապարակները չեն պահպանվում պատշաճ վիճակում։ Մասնավորապես, Ավան վարչական շրջանի խաղահրապարակներում հաճախ հանդիպող խնդիրներն են՝ կոտրտված սղարաններ, պոկված ճոճարաններ, միայն հենակներով մնացած … Read more

Ամփոփել է Սուրբ Զատկի տոնին ընդառաջ ձվի արտադրության և իրացման շուկայում իրականացված վերահսկողության արդյունքները

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնինն ամփոփել է Սուրբ Զատկի տոնին ընդառաջ ձվի արտադրության և իրացման շուկայում իրականացված վերահսկողության արդյունքների երկրորդ մասը: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Իրացման ցանցում իրականացված հսկիչ գնումների արդյունքում թարմության և կարգի նկատմամբ լաբորատոր փորձաքննության են ներկայացվել նմուշներ «Աշտարակ» (արտադրման ամսաթիվ՝ 24․03), «Արաքս» (արտադրման ամսաթվեր՝ 20․03, 23․03, 26․03, 27․03, 28․03, 30․03), «Արզնի» … Read more

Իրանի հրթիռային կայանքների կեսը և հազարավոր անօդաչու թռչող սարքերը դեռևս գործում են․ ԱՄՆ հետախուզություն

Իրանի հրթիռային կայանքների կեսը և հազարավոր անօդաչու թռչող սարքերը դեռևս գործում են, չնայած ամերիկա-իսրայելական շարունակվող հարվածներին: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի հետախուզության տվյալներին իրազեկ աղբյուրների։ «Հետախուզության վերջին գնահատումների համաձայն՝ Իրանի հրթիռային կայանքների մոտավորապես կեսը դեռևս անվնաս է, և հազարավոր կամիկաձե դրոններ մնում են Իրանի զինանոցում, չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից վերջին հինգ … Read more

Ուկրաինան հույս ունի ստանալ ամերիկյան THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգեր

Ուկրաինան հույս ունի ստանալ ամերիկյան THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգեր, որոնք առկա են Մերձավոր Արևելքի երկրների սպառազինության մեջ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Բացի THAAD հակահրթիռային համալիրից, Զելենսկին ակնկալում է Կիևին փոխանցել նաև այլ համակարգեր։ «Մենք ցանկանում ենք հույս դնել հակաբալիստիկ համակարգերի վրա, որոնք ունեն այդ երկրները, բայց չունենք մենք։ Խոսքը THAAD-ի … Read more

Տաթև-Տանձատափ ճանապարհին «Mercedes-Benz» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Ապրիլի 3-ին, ժամը 09։55-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Տանձատափ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի կցորդով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։ Փրկարարները … Read more

Մենք ուժով կհասնենք մեր հակառակորդի հետ պատերազմից կրած վնասի փոխհատուցման․ Իրանի ԶՈւ

Իրանն ուժ կկիրառի ԱՄՆ-ի և Իսրայելի գրոհներից կրած վնասի փոխհատուցում ստանալու համար և դրա համար ունի անհրաժեշտ միջոցներ: Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Աբոլֆազլ Շեքարչին։ «Մենք ուժով կհասնենք մեր հակառակորդի հետ պատերազմից կրած վնասի փոխհատուցման. մենք ունենք փոխհատուցում ստանալու միջոցներ», – հայտարարել է Շեքարչին, որի խոսքը մեջբերում է իրանական … Read more

ՔՊ-ն իր նախընտրական ծրագրում ընթերցանությունը խթանելու ծրագրեր է ներառել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իր նախընտրական ծրագրում ընթերցանությունը խթանելու ծրագրեր է ներառել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արմավիրի մարզի Ալաշկերտ բնակավայրի դպրոց այցի ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք նախընտրական ծրագրում ներառել ենք ընթերցանությունը խթանող ծրագրերի իրականացում, այդ թվում՝ ընթերցողների ակումբներ և այլն, որովհետև ակումբում կարդալն ավելի հեշտ է։ Երբ մարդ մենակ է կարդում, դա … Read more

Իշխանությունները երկիրը գլորում են դեպի ներքին արյունահեղություն, հոգևոր սպանդ և բարոյական հատակ․ Հարություն Աղա-Սարգսյան

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով դպրոցահասակ Դավիթ և Միքայել Մինասյանների դեմ իրականացվող ապօրինի հետապնդումներին։ Հայտարարության մեջ ասվում է. «Հայաստանի օրվա իշխանությունները հիվանդագին մոլուցքով, նպատակաուղղված և անթաքույց կերպով երկիրը գլորում են դեպի ներքին արյունահեղություն, հոգևոր սպանդ և բարոյական հատակ։ Այն, ինչ այսօր արվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, … Read more

Ուկրաինան պետք է դուրս բերի իր զորքերը Դոնբասից. Պեսկով

Որպեսզի հատուկ ռազմական գործողության թեժ փուլը կանգ առնի, Ուկրաինան պետք է դուրս բերի իր զորքերը Դոնբասից։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։ «Մենք բազմիցս ասել ենք, որ հատուկ ռազմական գործողության թեժ փուլը կանգնեցնելու համար անհրաժեշտ է, որ Ուկրաինան դուրս բերի իր զորքերը Դոնբասից: Դա անհրաժեշտ է անել»,- լրագրողներին … Read more