Իրանը հարվածել է Պարսից ծոցում գտնվող թիրախներին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Պարսից ծոցի տարածաշրջանում իսրայելական նավի և ամերիկյան ռազմական օբյեկտների վրա գրոհների մասին: Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։ Նշվում է, որ ըստ մարտի 31-ին ԻՀՊԿ-ի տարածած հայտարարության՝ Իրանի ռազմածովային ուժերը «բալիստիկ հրթիռով խոցել են իսրայելական բեռնանավը Պարսից ծոցում»։ Բացի այդ նշվում է, որ իրանական անօդաչու թռչող սարքերը հարված … Read more

Քննարկվելու է հայ-ռուսական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների ներկա վիճակը․ Կրեմլ

Ապրիլի 1-ին Մոսկվայում տեղի կունենան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ով ՌԴ մայրաքաղաքում կգտնվի աշխատանքային այցով։ Այս մասին հայտնում է Կրեմլը: Ինչպես հայտնում են պաշտոնական աղբյուրները, հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել հայ-ռուսական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները։ Կողմերը հատուկ անդրադարձ կկատարեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն … Read more

Իտալիան արգելել է ԱՄՆ-ին օգտագործել ՆԱՏՕ-ի Սիգոնելայի ռազմաբազան

Իտալիան Միացյալ Նահանգներին մերժել է Սիցիլիա կղզու Սիգոնելա քաղաքում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբազան օգտագործել ամերիկյան ռմբակոծիչները Մերձավոր Արևելք տեղափոխելու համար: Այս մասին գրում է Corriere della Sera-ն։ Ըստ լրատվամիջոցի տեղեկատվության՝ Վաշինգտոնը պլանավորում էր, որ մի քանի ռմբակոծիչ վայրէջք կատարի ռազմաբազայում՝ հետագայում դրանք Մերձավոր Արևելք ուղարկելու համար։ Ամերիկյան կողմն այս մասին հաղորդել է այն բանից հետո, երբ … Read more

Իտալիան և Ֆրանսիան մտահոգված են Լիբանանում անվտանգության վատթարացմամբ

Իտալիայի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները մարտի 31-ին «խորը մտահոգություն» են հայտնել Լիբանանում անվտանգության իրավիճակի վատթարացման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է The Associated Press-ը։ Իտալիայի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներ Գուիդո Կրոզետտոն և Կատրին Վոտրինը հեռախոսազրույցի ընթացքում հատուկ անդրադարձ են կատարել Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի՝ ՅՈՒՆԻՖԻԼ-ի անձնակազմի դեմ վերջերս կատարված հարձակումներին։ Նրանք ընդգծել են «նման միջադեպերի անընդունելիությունը … Read more

Սերգեյ Լավրով–Պետեր Սիյարտո զրույցները հայտնվել են մամուլում

Լրատվամիջոցների տրամադրության տակ են հայտնվել ձայնագրություններ, որոնք կարող են վկայել Եվրոպական միության պատժամիջոցային քաղաքականությունը շրջանցելու հարցում Հունգարիայի և Ռուսաստանի գործողությունների համակարգման մասին։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի զրույցների ձայնագրությունները հրապարակել է VSquare պարբերականը։ Ըստ սղագրությունների՝ 2024 թվականի օգոստոսին Լավրովը կապ է հաստատել Սիյարտոյի հետ գործարար Ալիշեր Ուսմանովի խնդրանքով. քննարկվել է վերջինիս … Read more

Փաշինյանն ընդունել է ՀՀ–ում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ–ում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավար Սատու Կոյվուին։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Վարչապետը շնորհավորել է տիկին Կոյվուին պատասխանատու պաշտոնը ստանձնելու առիթով և կարևորել ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը մեր երկրում։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ–ԵՄ հարաբերություններն ունեն զարգացման դինամիկ բնույթ և ընդգծել ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում ԵՄ … Read more

Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Այցի շրջանակում Մոսկվայում տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Միջամտություն» եկեղեցում․ իրավական աբսուրդի նոր փուլ․ Սուրենյանց

«Միջամտություն» եկեղեցում․ իրավական աբսուրդի նոր փուլ: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ «Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո երիտասարդների նկատմամբ հարուցված քրեական գործը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Իշխանությունը պնդում է, թե տեղի է ունեցել «պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտություն»։ Բայց այստեղ կա սկզբունքային հակասություն․ արդյո՞ք վարչապետը եկեղեցում իրականացնում էր ծառայողական կամ քաղաքական … Read more

Նոր աշխարհում առաջատար դիրքերի համար պայքարն ընթանում է ոչ թե կյանքի, այլ մահվան համար

Նոր աշխարհում առաջատար դիրքերի համար պայքարն ընթանում է ոչ թե կյանքի, այլ մահվան համար: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: «Նոր աշխարհում առաջատար դիրքերի համար պայքարն ընթանում է չափազանց լուրջ՝ ոչ թե կյանքի, այլ մահվան համար։ Մենք դա տեսնում ենք գրեթե ամեն օր»,- ասել է նա Միջազգային գործերով … Read more

Պեկինը պահանջում է դադարեցնել Իրանի պատմական հուշարձանների ավերումը

Միացյալ Նահանգները և Իսրայելը պետք է դադարեցնեն Իրանում պատմական հուշարձանների և տեսարժան վայրերի ավերումը, ինչպես նաև հարվածները Իրանի ատոմային էլեկտրակայանին: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ  Մաո Նինը։ «Մենք պնդում ենք, որ պատերազմող կողմերը, հատկապես ԱՄՆ-ն և Իսրայելը, անհապաղ և լիովին դադարեցնեն ռազմական գործողությունները», – ընդգծել … Read more