Դավիթի կյանքի իրավունքն է վտանգի տակ, այս էրեխուն հիվանդանոց տեղափոխեք, ոչ թե հիմա էլ այլ ՔԿՀ․ փաստաբան

Հիմա էլ հիվանդանոցի փոխարեն Դավիթին տեղափոխում են Աբովյան ՔԿՀ։ Այս մասին գրել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ «Սա ուղղակի իրավունքի ապահովման պատրանք է: Դավիթի կյանքի իրավունքն է վտանգի տակ, այս էրեխուն հիվանդանոց տեղափոխեք, ոչ թե հիմա էլ այլ ՔԿՀ»,-գրել է նա։ Հիշեցնենք, որ Ծաղկազարդի օրը Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանը … Read more

Իրանը կարող է մնալ առանց բժշկական օգնության

Ռոյթերսը հայտնում է, որ Իրանում շտապ բժշկական օգնության կարիքը մեծանում է, սակայն բժշկական պաշարները նվազում են և կարող են սպառվել, եթե պատերազմը շարունակվի։ Մարտինեսի խոսքով՝ Իրանում բժշկական օգնության կարիքը էքսպոնենցիալ աճում է։ «Վնասվածքաբանության հավաքածուները և այլ սարքավորումները կարող են սպառվել, եթե պատերազմը շարունակվի», – նշել է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի աշխատակիցը։ Հաշվետվության մեջ նաև … Read more

Ավստրիան փակել է իր օդային տարածքը ամերիկյան ռազմական ինքնաթիռների համար

Ավստրիան փակել է իր օդային տարածքը ամերիկյան ռազմական ինքնաթիռների համար։ Վիեննայի պաշտոնյաները այս քայլը բացատրում են որպես սահմանադրական խախտում Իրանում պատերազմի սրման ֆոնին, հաղորդում է ավստրիական Heute պարբերականը։ Ավստրիայի պաշտպանության նախարարության խոսնակ Միխայել Բաուերի խոսքով՝ երկիրը որևէ բացառություն չի անելու Պենտագոնի համար, և ԱՄՆ ռազմական ինքնաթիռներին Ավստրիայի վրայով թռիչքներ արգելելու որոշումը վերջնական է։ Պաշտոնյան նշել … Read more

Պետք է թույլ չտալ, որ քաղաքական շահերը խլեն 18-ամյա տղայի առողջությունն ու ապագան»

Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տարիներ առաջ ես Վենեսուելայի ազգային հեռուստատեսությամբ բացահայտ առճակատման դուրս եկա Ուգո Չավեսի դեմ՝ քոլեջի ուսանողների նկատմամբ արցունքաբեր գազ կիրառելու համար: Այսօր, հետևելով Հայաստանում 18-ամյա Դավիթ Մինասյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, ես ունեմ «դեժավյուի» զգացողություն:Տեսանյութերում իմ տեսածը սարսափելի է. մենք տեսնում ենք, թե ինչպես է վարչապետի թիկնապահը … Read more

Պենտագոնի ղեկավարը աշխատանքից ազատել է ԱՄՆ բանակի ևս երկու բարձրաստիճան հրամանատարների

ԱՄՆ ռազմական նախարար Փիթ Հեգսեթը աշխատանքից ազատել է ևս երկու բարձրաստիճան զինվորական հրամանատարների՝ ԱՄՆ բանակի շտաբի պետի պաշտոնանկությունից հետո, հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։ Ազատումների մեջ են մտնում ԱՄՆ բանակի վերափոխման և վարժեցման հրամանատարության ղեկավար, գեներալ Դեյվիդ Հոդնը և բանակի հոգևորական կորպուսի ղեկավար, գեներալ-մայոր Ուիլյամ Գրին կրտսերը։ Ավելի վաղ Պենտագոնը հաստատել … Read more

ԼՀԿ-ի «տունը կռիվ է ընկել»․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ թերթը գրում է  ․  Թեեւ ապրիլի 11-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն արտահերթ համագումար է նշանակել՝ օրակարգում 2 հարց․ հաստատել կուսակցության ընտրական ցուցակի առաջին 30 թեկնածուին, ինչպես նաեւ՝ ընդունել կուսակցության նախընտրական ծրագիրը, սակայն, որոշ տեղեկություններով, ԼՀԿ-ի «տունը կռիվ է ընկել», եւ տարաձայնություններ կան հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցի շուրջ։ Բանն այն է, որ տեւական ժամանակ է, … Read more

«Հրապարակ»․ Ռոմանոս Պետրոսյանը 19-ամյա օգնական է ընդունել

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Հրապարակ»-ի տեղեկություններով ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը օրերս նոր օգնական է ընդունել աշխատանքի։ Վերջինս 19 տարեկան է, դպրոցը նախորդ տարի է ավարտել։ Մեզ հետ զրույցում Ռ. Պետրոսյանը հաստատեց տեղեկությունը, նշելով, որ խոսքը Անահիտ Ներկարարյանի մասին է․ «Ռեֆերենտ է, ով այս պահին ստաժիրովկա է անցնում։ Աշխատելու է 120 հազար դրամ աշխատավարձով, եթե … Read more

Գեւորգ Սուջյանի բիզնեսը՝ ՔՊ-ի սրտիկներով․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ թերթը գրում է  ․ Բաքվի գերությունից վերադարձած Գեւորգ Սուջյանն ակտիվ է սոցցանցերում, հիմնականում՝ հօգուտ իշխանության: Ասել էր, որ բիզնեսով է զբաղվում, պարզվեց՝ ՔՊ-ի սրտիկներով շապիկներ են արտադրում: Նա ասաց, որ միայն շապիկների լոգոներ չեն, նաեւ` անկողնային պարագաներ, սրբիչներ. «Մենք չենք ֆիքսվում մեկ ոճի վրա, օրինակ՝ սրտիկներով շապիկներ։ Ասեղնագործում ենք ցանկացած գաղափար՝ ըստ պատվիրատուի ցանկության»։ … Read more

Կրեմլում դեռ շաբաթներ առաջ են վերջնական որոշման հանգել․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ թերթը գրում է  ․ Որոշ տեղեկություններով՝ Կրեմլում դեռ շաբաթներ առաջ են վերջնական որոշման հանգել, որ Նիկոլ Փաշինյանի հետ հնարավոր չէ շարունակել հարաբերությունները, քանի որ նա Մոսկվայում մի բան է խոստանում, հասնում է Հայաստան` բոլորովին այլ բան է անում եւ գործում է հայ-ռուսական հարաբերությունների դեմ։ Ուստի բոլոր առանցքային կառույցների ղեկավարներին շրջաբերական է իջեցվել` ամեն ջանք գործադրել, որ … Read more

«Հրապարակ»․ Արցախի դրոշի պատճառով հեռացվել է պաշտոնից

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արցախի դրոշը դպրոցի «փառքի անկյունից» չհեռացնելու համար օրերս աշխատանքից ազատման դիմում է գրել Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանը։ Դրոշն Արցախի Հադրութի շրջանից են ուղարկել Սարդարապատի աշակերտներին՝ ի նշան երախտագիտության, որ դպրոցի սաները թե՛ ապրիլյան պատերազմի, թե՛ 44-օրյայի օրերին քաղցրավենիք են ուղարկել Հադրութի զինծառայողներին։ Նրանք էլ դրոշի վրա իրենց … Read more