Անհայտ անօդաչու թռչող սարքը հարձակվել է թուրքական «ALTURA» լցանավի վրա

Անհայտ անօդաչու թռչող սարքը հարձակվել է թուրքական «ALTURA» լցանավի վրա, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։ Հաղորդվում է, որ նավը Ռուսաստանից էր ուղևորվում և տեղափոխում էր 140,000 տոննա նավթ։ Նշվում է, որ նավը հարձակման է ենթարկվել Բոսֆորի նեղուցից 15 ծովային մղոն հեռավորության վրա։ Անօդաչու թռչող սարքի հարվածը հզոր պայթյուն է առաջացրել։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Denizhaber-ի … Read more

Մենք մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից։ Վստահ եղե՛ք. Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը գրում է. Երեկ ամբողջ օրը շրջում էի մեր գյուղերով։ Եղել եմ Արմավիրի մարզի Նալբանդյան, Նոր Արմավիր, Ամասիա, Նոր Կեսարիա, Շենավան գյուղերում։Շփվել եմ հարյուրավոր մարդկանց հետ, խոսել ենք, տուն են հրավիրել՝ գնացել եմ, հաճելի ու դժվար խոսքեր եմ լսել։ Մեծագույն երջանկություն է, երբ մարդ կարող է ազատ շրջել իր երկրի գյուղերով, բարևել, գրկախառնվել հարյուրավոր … Read more

Հրշեջ-փրկարարները մարել են Ծաղկալանջի տներից մեկում բռնկված հրդեհը

Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն մարտի 26-ին ժամը 00։31-ին ահազանգ է ստացվել, որ Ծաղկալանջ բնակավայրում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ փողոցի տներից մեկում։  Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։10, մարվել՝ … Read more

Պետք է շնորհակալություն հայտնեմ Աֆղանստանին, Թուրքմենստանին, Ադրբեջանին, Հայաստանին, Թուրքիային

Պետք է շնորհակալություն հայտնեմ Աֆղանստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի և նույնիսկ Սաուդյան Արաբիայի կառավարությունների համագործակցության համար՝ իրանցիների տեղափոխման հարցում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ «Մեր հարևանները, այդ թվում՝ Պակիստանը, նույնպես զգալի աջակցություն ցուցաբերեցին»,- ասել է նա։

ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները՝ Քննչական կոմիտեի հետ համատեղ, Երևանի շուրջ 20 հասցեներում իրականացնում են խուզարկություններ

Ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն Երևանում շուրջ 20 խուզարկություն են իրականացնում: «Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները՝ Քննչական կոմիտեի հետ համատեղ, Երևանի շուրջ 20 հասցեներում իրականացնում են խուզարկություններ: Գործողությունների նպատակի և այլ մանրամասների վերաբերյալ այս պահին տեղեկություններ չեն հաղորդվում։

Ինչո՞ւ սկսեց մեր շարժումը. Բագրատ Սրբազան

Պատրաստ եմ լինել բանտում, ենթարկվել այս ամենին այնքան, որքան կպահանջի իմ երկրի` Հայաստան աշխարհիս ազատագրումը: Ասված է Բագրատ Սրբազանի հայտարարության մեջ։ «Մարտի 11-ին Եվրոպայի խորհրդարանում ՀՀ վարչապետի աթոռը զավթած, սահմանադրական կարգը տապալած, սեփական ժողովրդին ռմբահարած և քաղաքական, հոգևոր-բարոյական բռնաճնշումների ենթարկած, հարյուր հազարավոր հայրենակիցների հայրենազրկման, էթնիկ զտման, Բաքվի բանտերում մեր եղբայրների տառապանքի պատճառ հանցագործությանը հանցակից անձը … Read more

Դատախազությունը պահանջում է «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» տնօրենից բռնագանձել 5 անշարժ գույք, մոտ 163 մլն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Նորայրի Հովսեփյանից (քրեական վարույթով՝ լիազորությունները կասեցված) և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝  Երևան քաղաքում … Read more

ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Սպահանի բնակելի թաղամասերի վրա

Իրանը հայտնել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Սպահանի բնակելի թաղամասերի վրա, հաղորդում է Fars-ը։ «Սպահանի երկու բնակելի թաղամասերի վրա ավիահարվածի հետևանքով ավերվել են մի քանի բնակելի շենքեր, իսկ մյուսները լրջորեն վնասվել են։ Փրկարարական ծառայությունները վթարի հետևանքով վիրավորներին տեղափոխել են բժշկական կենտրոններ, և շարունակվում են փլատակների մաքրման աշխատանքները», – ասվում է հայտարարության մեջ։

ԱՄՆ-ն և Իսրայելը ժամանակավորապես հանել են Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին և Աբբաս Արաղչիին սպանության թիրախների ցանկից

ԱՄՆ-ն և Իսրայելը ժամանակավորապես հանել են երկու բարձրաստիճան իրանցի պաշտոնյաների իրենց սպանության թիրախների ցանկից, The Wall Street Journal-ին հայտնել են ամերիկացի պաշտոնյաները։ «Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և արտգործնախարար Աբբաս Արաղչին հանվել են սպանության թիրախների ցանկից մինչև չորսից հինգ օրով, քանի որ ԱՄՆ նախագահ Թրամփը բացում է դուռը պատերազմը դադարեցնելու բարձր մակարդակի բանակցությունների համար։ … Read more

Իրանը նոր հարվածներ է հասցրել Իսրայելին

Իրանը նոր հարվածներ է հասցրել Իսրայելին։ Իսրայելական բանակը հայտնաբերել է Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռներ։ «Պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը կանխելու համար։ Հանրությանը կոչ է արվում պատասխանատու գործել և հետևել հրահանգներին՝ սա կյանքեր է փրկում», – նշել է Իսրայելի պաշտպանության բանակը։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր հարձակվում են Իրանի տարածքի վրա՝ … Read more