Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 8-րդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել ԱՄՆ-ի հավաքականի նկատմամբ, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Թիմին հաղթական միավոր է բերել գրոսմայստեր Էլինա Դանիելյանը՝ հաղթելով գրոսմայստեր Իրինա Կրուշին։ Միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանի, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանի և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
8 խաղափուլից հետո Հայաստանի կանանց հավաքականը 16 հնարավորից ունի 14 թիմային միավոր (7 հաղթանակ, 1 պարտություն)։
Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:2 հաշվով ոչ-ոքի է խաղացել Նիդերլանդների հավաքականի հետ։
Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով առավելության է հասել Լյուկ վան Վելիի նկատմամբ։Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի է խաղացել Անիշ Գիրիի հետ, իսկ Մանուէլ Պետրոսյանը՝ Էրվին Լամի հետ։
8 խաղափուլից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 16 հնարավորից ունի 13 թիմային միավոր (5 հաղթանակ, 3 ոչ-ոքի)։
7-րդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականն առավելության էր հասել Ադրբեջանի ընտրանու նկատմամբ, տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի էր խաղացել ԱՄՆ-ի հետ։
