Տաք օդային հոսանքներ են ներթափանցում․ առաջիկա եղանակը Հայաստանում


Սեպտեմբերի երկրորդ տասնօրյակի ընթացքում Հայաստանը գտնվել է արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության տակ, ինչի հետևանքով օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 2-3 աստիճանով։

Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ հարավից ներթափանցող տաք օդային հոսանքների ազդեցությունը կպահպանվի նաև սեպտեմբերի երրորդ տասնօրյակում։ Շոգի առավելագույնը սպասվում է սեպտեմբերի 23-24-ին։

Այդ օրերին հանրապետության ողջ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա ևս 4-5 աստիճանով։ Սեպտեմբերի 24-ին Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկային ժամերին կանխատեսվում է +33…+34 աստիճան։

Մի շարք շրջաններում ջերմաստիճանը կարող է մոտենալ պատմական առավելագույն ցուցանիշներին կամ գերազանցել դրանք։ Սեպտեմբերի 25-26-ին ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, սակայն կշարունակի մնալ նորմայից բարձր։

Past.am-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 23-27-ը հանրապետության տարածքում հիմնականում կդիտվի առանց տեղումների եղանակ։ Միևնույն ժամանակ, Շիրակի, Լոռու և Տավուշի առանձին հատվածներում 22-ին, ինչպես նաև 25-27-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև ամպրոպային անձրևներ։

Past.am-ը հետևելու է եղանակային փոփոխություններին և առաջիկա օրերի կանխատեսումներին։

Leave a Comment