Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը

Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության քրեական դատարանում մեկնարկել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և գերագույն հոգևոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսի գործով դատավարությունը։

Կաթողիկոսի պաշտպաններից Արա Զոհրաբյանը նշել է, որ եպիսկոպոսին կարգալույծ անելը եկեղեցու ներքին իրավասության հարց է, և որ պետությունը չպետք է միջամտի այդ հարցին։ Նա միջնորդել է դադարեցնել Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդումը, քանի որ վերջինս օժտված է անձեռնմխելիությամբ, նաև՝ միջնորդել են դադարեցնել մյուս եպիսկոպոսների քրեական հետապնդումը։

Նշենք, որ Գարեգին Բ-ն ու 6 եպիսկոպոսը չեն մասնակցում դատական նիստին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment