
Հայաստանում գործող Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է՝ ուղեղի արյունազեղում ստանալուց հետո, հայտնում է «Agos»-ը։
Կիրակոսյանը նախորդ շաբաթ Ստամբուլ էր մեկնել հանդիպման մասնակցելու նպատակով, որտեղ իրեն վատ է զգացել։ Նա այժմ վերակենդանացման բաժանմունքում է՝ Օքմեյդանիի պրոֆ. դոկտոր Ջեմիլ Թաշչըօղլուի անվան հիվանդանոցում, որտեղ նրան պահում են արհեստական քնի մեջ։
Առաջիկա օրերին պարզ կլինի՝ արդյոք արյունազեղումը երկարատև հետևանքներ թողել է նրա առողջության վրա։