Վրաստանը Իրանի դեմ երկկողմ պատժամիջոցներ չի սահմանում. Կոբախիձե

Վրաստանը Իրանի դեմ երկկողմ պատժամիջոցներ չի սահմանում. Կոբախիձե

Վրաստանը Իրանի նկատմամբ երկկողմ պատժամիջոցներ չի սահմանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Մենք Իրանի դեմ որևէ երկկողմ պատժամիջոց չենք կիրառում։ Դա կլիներ անհեթեթ և սխալ»,- ասել է նա՝ հավելելով, որ Վրաստանը գործում է գործող միջազգային պատժամիջոցների ռեժիմին լիովին համապատասխան։

Կոբախիձեի խոսքով՝ երբ առանձին պետություններ կամ միջազգային կառույցներ պատժամիջոցներ են սահմանում, Վրաստանը հաշվի է առնում այդ սահմանափակումները և համապատասխան որոշումներ ընդունում։

Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն սեպտեմբերի 8-ին պատժամիջոցներ է սահմանել իրանական 27 ավիաընկերությունների նկատմամբ, որոնցից մի քանիսը թռիչքներ են իրականացնում Իրանի և Վրաստանի միջև։ Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հայտարարել էր, որ Թբիլիսին կգործի պատժամիջոցների գործող ռեժիմին լիարժեք համապատասխան։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment