Հույս ունենք, որ տարածաշրջանում րոպե առաջ կհաստատվի համապարփակ ու մնայուն խաղաղություն. Թուրքիայի ՊՆ նախարար

Հույս ունենք, որ տարածաշրջանում րոպե առաջ կհաստատվի համապարփակ ու մնայուն խաղաղություն. Թուրքիայի ՊՆ նախարար


 

Հայկական ժամանակ. «Գոհունակությամբ ենք ընդունում անցյալ տարի Վաշինգտոնում ձեռք բերված նախաստորագրումը և վերջերս խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռնարկված դրական քայլերը»:


 


Այս մասին հայտարարել է Թուրքիայի Պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:


 


«Հույս ունենք, որ րոպե առաջ կհաստատվի համապարփակ ու մնայուն խաղաղություն։


 


Աջակցում ենք գործընթացն այնպիսի մոտեցմամբ ավարտին հասցնելու ջանքերին, որը կամրապնդի կայուն տարածաշրջանային խաղաղությունը և կնպաստի ողջ տարածաշրջանի ժողովուրդների խաղաղությանն ու բարօրությանը:


 


Ըստ նրա՝ Կովկասը ոչ թե հակամարտությունների, այլ համագործակցության, զարգացման ու բարօրության կարիք ունի և հավատացած է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի ամուր համերաշխությունը ևս այդ նոր շրջանի կարևորագույն երաշխիքներից մեկն է:


 


 




Կարդացել են
2 անգամ

Leave a Comment