«Արարատ-Արմենիան» ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի հիմնական փուլի առաջին խաղում պարտվել է չեխական «Սպարտային»
Երևանում կայացած հանդիպումն ավարտվել է 1։4 հաշվով՝ հօգուտ չեխական ակումբի։ «Արարատ-Արմենիայի» միակ գոլը 55-րդ րոպեին խփել է Բրունո Վիլսոնը։
«Արարատ-Արմենիան» հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 15-ին՝ արտագնա խաղում մրցելով լեհական «Յագելոնիայի» հետ։
«Արարատ-Արմենիան» դարձել է հայկական առաջին ակումբը, որը դուրս է եկել Եվրոպա լիգայի խաղարկության հիմնական փուլ։
