
0
Այսօր, 18:12
CBS հեռուստաալիքը հրապարակել է Իրանի հետ ԱՄՆ-ի հակամարտության ընթացքում ամերիկյան ռազմաբազաներում տեղի ունեցած ավերածությունների լուսանկարները։ Վնասվել են շենքեր, ռազմական ինքնաթիռներ և այլ ենթակառուցվածքներ։
Հեռուստաալիքը լուսանկարները, որոնք արվել են Սաուդյան Արաբիայում և Քուվեյթում տեղակայված ԱՄՆ երկու ռազմաբազաներում, ստացել է ԱՄՆ զինծառայողներից՝ անանունության պայմանով։
«Սա մեր բազաներին հասցված լուրջ վնաս է, որի մասին ամերիկյան հանրությանը չեն հայտնել»,- CBS-ին ասել է զինծառայողներից մեկը։
ԱՄՆ Քոնգրեսի բյուջետային վարչությունը նախօրեին հայտնել է, որ օգոստոսի 1-ի դրությամբ Իրանի դեմ ռազմական գործողությունները Պատերազմի նախարարության համար արժեցել են մոտավորապես 38 միլիարդ դոլար։




