«Տարվա սկզբից մինչև հիմա ինչքա՞ն է աճել գյուղատնտեսությունը». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Տարվա սկզբից մինչև հիմա ինչքա՞ն է աճել գյուղատնտեսությունը». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ընդդիմադիր պատգամավոր Նարեկ Կարապետյանը հետաքրքրվեց՝ տարեսկզբից մինչև հիմա որքա՞ն է աճել ՀՀ գյուղատնտեսությունը: Վարչապետն ասաց. «Վիճակագրության տվյալներով, եթե չեմ սխալվում, աճ չունենք այս տարի, ունենք նվազում և կարող եմ ասել, որ դա անսպասելի չէ մի քանի պատճառով: Գյուղատնտեսություն ասելով՝ այլևս պետք է հասկանանք ինտենսիվ գյուղատնտեսությունը: Պետք է զարգացնենք ինտենսիվ գյուղատնտեսությունը և մյուս կողմից դիվերսիֆիկացնենք գյուղատնտեսության, այդ թվում՝ արտահանման շուկաները»:

Leave a Comment