ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հեռանկարին, նշելով, որ իրենց երկիրը չէր վճարել այդ գործընթացի անդամակցության նախապատրաստման համար։
«Ռուսաստանը չէր ցանկանա վճարել Եվրոպական միությանն անդամակցության կամ անդամակցության նախապատրաստման համար այն հսկայական արտոնությունների միջոցով, որոնք Հայաստանը ստանում է ԵԱՏՄ-ում»,- ասել է Լավրովը Երիտասարդության միջազգային փառատոնի ընթացքում:
Լավրովը նաև շեշտել է. «ԵՄ ղեկավարությունը կխաբի Երևանին՝ կապված Հայաստանի եվրաինտեգրման հետ։ Ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է Հայաստանը հայտնվել ԵՄ-ում, որտեղ Թուրքիայի և Սերբիայի նման երկրներ տասնամյակներ շարունակ հերթի մեջ սպասում են»։
