
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում Արտաշատ խոշորացված համայնքի Քաղցրաշեն բնակավայրի մանկապարտեզում տարհանում է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, աշխատակիցներն ու երեխաները մանկապարտեզում նկատել են 5 օձ, ինչից հետո տեղի է ունեցել տարհանումը: Մանկապարտեզի տնօրեն Լուսինե Գալստյանն ահազանգել է Արարատի մարզային փրկարարական վարչություն. փրկարարները մանկապարտեզում փնտրում են օձերին։