«Ո՞վ է արձագանքելու Ալիևին», «դուք քաղաքական ելույթ ունեցաք, այստեղ հարց չկար»․ Վահագն Ալեքսանյանը կիսատ թողեց ճեպազրույցը

«Ո՞վ է արձագանքելու Ալիևին», «դուք քաղաքական ելույթ ունեցաք, այստեղ հարց չկար»․ Վահագն Ալեքսանյանը կիսատ թողեց ճեպազրույցը

«Տպավորություն է, որ Հայաստանում արտաքին քաղաքականությունը Մատենադարանն է վարում, որովհետև Հաջիևին Մատենադարանն է պատասխանել։ Երեկ էլ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանում մզկիթները գոմերի են վերածել․ հիմա մենք Մատենադարանի՞ց արձագանք սպասենք Ալիևի այս կեղծ հայտարարություններին, թե՞ այլ կառույցներից: Ո՞վ է Ալիևին արձագանքելու»,- լրագրողը դիմեց ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանին։ «Այստեղ արձագանքի բան չկա, դուք քաղաքական ելույթ էիք ուզում ունենալ, ունեցաք ելույթը, ողջունում եմ ձեզ, այստեղ հարց չկար»,- ի պատասխան ասաց ՔՊ-ականը։
«Ո՞վ է արձագանքելու Ալիևի այդ կեղծ տեղեկությանը»,- շարունակեց լրագրողը։
«Այսինքն, դուք նկատի ունեք, որ ես չխոսեմ՝ մենակ դուք խոսե՞ք, ամեն մի բառիս վրա շարունակում եք խոսել»,- ասաց Ալեքսանյանը և դիմելով լրագրողներին՝ շարունակեց․ «Հարգելի՛ գործընկերներ, ես առաջարկում եմ պարոն Կիրակոսյանը (հարցը հնչեցրած լրագրողը-խմբ․) շատ լավ ճեպազրույց տա»։ ԱԺ փոխխոսնակը, անպատասխան թողնելով լրագրողի հարցը, կիսատ թողեց ճեպազրույցն ու հեռացավ։

«Ո՞վ է արձագանքելու Ալիևին», «դուք քաղաքական ելույթ ունեցաք, այստեղ հարց չկար»․ Վահագն Ալեքսանյանը կիսատ թողեց ճեպազրույցը

Leave a Comment