Չի կարելի ութ տարի կառավարել, հետո ուսուցչին ու տնօրենին ասել՝ «դու ես մեղավոր, դու անգրագետ ես»․ Գալստյան

15 Սեպտեմբերի, 2026

 

«Խոսելու եմ վերջին օրերի ամենածանր թեմաներից մեկի՝ «PISA» միջազգային ծրագրի կողմից հանրակրթությանը 2025 թվականին տրված գնահատականի և տվյալների մասին։ Հիշեցնեմ, որ այս գնահատմանը մասնակցել են 295 դպրոցների 7000 15-ամյա աշակերտներ, այսինքն՝ 10-րդ դասարանցիներ, և ստուգվել է մաթեմատիկա, ընթերցանություն և բնագիտություն առարկաներից նրանց ստացած գիտելիքներն իրական կյանքում կիրառելու կարողությունը:

Եվ ահա, թե ինչ աղետալի պատկեր է արձանագրվել․

  • Ընթերցանությունից աշակերտների միայն 19%-ն է հասել այն նվազագույն մակարդակին, որն անհրաժեշտ է տեքստը հասկանալու և պարզ եզրակացություններ անելու համար:

  • Մաթեմատիկայից 28%-ն է հասել նվազագույն պահանջվող մակարդակին:

  • Բնագիտության ոլորտում պատկերն ավելի ցածր է՝ 26%:

Փաստորեն, բոլոր երեք հիմնական ուղղություններով Հայաստանը տարածաշրջանում վերջին տեղում է, իսկ աշխարհում՝ վերջին տասնյակում։ Սա, ըստ էության, ֆունկցիոնալ անգրագիտության մասին է, մինչդեռ անցնող ութ տարիներին հանրակրթական «բարեփոխումները» եղել են Կառավարության և հատկապես տվյալ գերատեսչության հիմնական խաղաթուղթը»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment