Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել բողոքը. news.am

15 Սեպտեմբերի, 2026

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի։ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել դատախազության բողոքը՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու մասին Պրոբացիայի ծառայության միջնորդությունը մերժելու որոշման դեմ, ըստ այդմ, որոշումը մտել է օրինական ուժի մեջ։  Հայտնում է news.am-ը:

Նշենք, որ Առուշ Առուշանյանի պատժի փոփոխման հարցն արդեն ավելի քան երկու տարի է, ինչ դատարաններում քննության առարկա էր։ Գորիսի քաղաքապետը մեղադրվում էր ընտրական հանցագործության դրվագով։

Leave a Comment