ԿԺԴՀ-ն և ՌԴ-ն բարդ միջազգային իրավիճակում ամրապնդում են համախմբվածությունը. Կիմ Չեն Ըն



ԿԺԴՀ-ն և ՌԴ-ն բարդ միջազգային իրավիճակում ամրապնդում են համախմբվածությունը: ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պատասխան հեռագիր է ուղարկել պետության հիմնադրման 78-րդ տարեդարձի կապակցությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:



«Այսօր երկու երկրներն ու ԿԺԴՀ-ի ու ՌԴ-ի ժողովուրդները պատմության դաժան մրրիկների մեջ ամրապնդում են վստահությունն ու համախմբվածությունը, համատեղ պաշտպանում արդարությունն ու խաղաղությունը՝ շարունակելով նոր էջեր գրել դաշինքի մեծ պատմության մեջ»,- Կիմ Չեն Ընի խոսքերն է մեջբերում Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:


ԿԺԴՀ-ի պետական գործերի նախագահը հիշեցրել է նաև Ռուսաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու ԿԺԴՀ-ի կառավարության կամքի անխախտելիության մասին։


«Ես հաստատապես վստահ եմ երկրի անվտանգության շահերի և միջազգային արդարության պաշտպանությանն ուղղված այսօրվա սուրբ պատերազմում ՌԴ-ի հաղթանակին»,- նշել է Կիմ Չեն Ընը և խոստացել անփոփոխ կերպով աջակցել ռուս ժողովրդին։ Նա երկրին մաղթել է հաղթանակ և փառք։

Նշենք, որ սեպտեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԿԺԴՀ-ի հիմնադրման 78-րդ տարեդարձի պատվին շնորհավորական հեռագիր էր ուղարկել Կիմ Չեն Ընին։ Դրանում Ռուսաստանի առաջնորդը հայտարարել էր, որ երկրները կշարունակեն ռազմավարական գործընկերության ամրապնդմանն ուղղված աշխատանքը՝ տարածաշրջանային անվտանգության ապահովման հուنով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment