Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի, որ հելնի խոսա էդպես. Սասուն Միքայելյանը՝ Էդգար Ղազարյանին

Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի, որ հելնի խոսա էդպես. Սասուն Միքայելյանը՝ Էդգար Ղազարյանին


 

Հայկական ժամանակ. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սասուն Միաքայելյանը, անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին, ասել է, որ վերջինս իրավունք չունի վիրավորական արտահայտություններով ելույթ ունենալ, և հորդորել է ԱԺ խոսնակին և ընդդիմության ներկայացուցիչ փոխխոսնակին կարգի հրավիրել վերջինիս:


 


«Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի, որ հելնի խոսա, «Ուժեղ Հայաստանի» հարգելի պատգամավորներ, չգիտեմ ինչ։ Այդ գործելաոճը փոխե՛ք։ Մեր երկրին, ժողովրդին ենք ծառայում։ Չենք եկել այստեղ մարտի դաշտ, ձեր արածը հետո դաժան հետևանք կունենա»,- ասել է Միքայելյանը։


 


ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով Էդգար Ղազարյանին, շեշտել է. «Ես էլ եմ ինձ հազիվ զսպում, որ չգամ այստեղ, ասեմ՝ հարգարժան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գործընկերներ»…, բայց ես հասկանում եմ՝ դա սխալ է»: Էդգար Ղազարյանը երևի կարծում է, որ ինքը «Ուժեղ Հայաստան»-ի դեմքն է, «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդներից մեկն է։


 


 




Կարդացել են
3 անգամ

Leave a Comment