
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը սոցիալական ցանցերում նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ ցույց է տալիս իր ընտանիքի կյանքը Միացյալ Թագավորությունում, ուր նա վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից։ Մարքլը տեսանյութին ավելացրել է երկու էմոջի՝ սիրտ և Մեծ Բրիտանիայի դրոշը։
Նշենք, որ նրանք վեց տարի առաջ լքել էին Մեծ Բրիտանիան՝ հրաժարվելով թագավորական պարտականությունների կատարումից և տեղափոխվել էին ԱՄՆ։
Հաղորդվում է, որ նրանք չեն պատրաստվում վերադառնալ պաշտոնական պարտականությունների կատարմանը։