Առջևում Փաշինյան-Պուտին բանակցություններն են։ Ռուսաստանը շարունակում է ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ՝ հետ պահելու մեր երկրին Արևմուտքի հետ ընթացող ինտեգրացիայից։
Նման իրավիճակ ստեղծվել էր 13 տարի առաջ, երբ սեպտեմբերի 3-ին այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հանդիպեց Պուտինին, և մեկ գիշերվա ընթացքում դեպի Եվրոպա շարժվող Հայաստանը հայտնվեց ԵԱՏՄ-ում։
Այս անգամ ի՞նչ է սպասվում։
Հյուրընկալել ենք ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին։
Յուրաքանչյուր կիրակի «Կիրակի» հաղորդման եթերում Սարգիս Հարությունյանն անդրադառնում է անցած շաբաթվա Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական, անվտանգային, տնտեսական, իրավական, ինչպես նաև միջազգային կարևորագույն զարգացումներին։