Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցում իր նավին հարվածելու մասին – armeniatoday.am

Իրանական առևտրային նավը գնդակոծության է ենթարկվել Հորմուզի նեղուցում, հայտնել է IRNA գործակալությունը՝ հղում անելով Քեշմ կղզու նահանգապետ Հոսեյն Ամիր Թեյմուրիին։

Նրա տվյալներով՝ իրանական առևտրային բեռնարկղային նավը Հենգամ կղզու մոտ՝ Հորմուզի նեղուցի ջրային տարածքում, խոցվել է անհայտ արկով։ Հարձակման հետևանքով անձնակազմի մեկ անդամ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել։

AP-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերին առընթեր Ծովային առևտրային փոխադրումների համակարգման կենտրոնը (UKMTO) հայտնել է, որ նավը խոցվել է նեղուցով անցնելիս։ Ավելի ուշ տեղեկություն է ստացվել նավում բռնկված հրդեհի և տեղական իշխանությունների ուժերով անձնակազմի տարհանման մասին։

Ամերիկյան զինվորականներն առայժմ չեն մեկնաբանել միջադեպը։

Օգոստոսի վերջին ԱՄՆ-ն և Իրանը մի քանի շաբաթվա ընթացքում առաջին անգամ փոխադարձ հարվածներ էին հասցրել։ Սեպտեմբերի 8-ին ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր իրանական հինգ նավթատարի ոչնչացման մասին։

Leave a Comment