Արցախում ձիով ադրբեջանցի է պայթել ականի վրա

Սեպտեմբերի 10-ին Արցախում ականի պայթյուն է տեղի ունեցել։ Ներքին գործերի նախարարության, Գլխավոր դատախազության և ANAMA-ի համատեղ հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանցի Սարխան Ռուստամզադեն (ծնված 2005 թ.) ձիով անցնելիս է եղել ականներից դեռևս չմաքրված տարածքով։

Կենդանին ոտք է դրել հակահետևակային ականի վրա, պայթյունի հետևանքով Ռուստամզադեն թեթև վնասվածքներ է ստացել։

ANAMA-ի աշխատակիցներն անհապաղ դուրս են բերել տուժածին վտանգավոր գոտուց։

Leave a Comment