Բաքվում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացումը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության (ԵՄ) հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին։Այս մասին հայտնել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Տեղեկատվության համաձայն, հանդիպման ժամանակ քննարկվել են Ադրբեջան-ԵՄ համագործակցության օրակարգի հիմնական հարցերը, երկկողմ գործընկերության զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակը և տարածաշրջանային խաղաղության ու կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերը։

Հանդիպման ընթացքում տեղեկատվություն է տրամադրվել Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովման, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության կարգավորման և ամրապնդման ուղղությամբ ձեռնարկված քայլերի վերաբերյալ։

Ընդգծվել է այս տարվա օգոստոսին Բիշքեկում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև կայացած հանդիպման ժամանակ տեղի ունեցած բանակցությունների կարևորությունը՝ տարածաշրջանային խաղաղության օրակարգի առաջխաղացման առումով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանում էներգետիկայի և կապի ոլորտներում իրականացվող աշխատանքները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ երկկողմ և տարածաշրջանային հարցեր։

Leave a Comment