ՀՀ ԱԽ քարտուղարն ու Բրազիլի դեսպանը քննարկել են հետաքրքրություն ներկայացնող հարցեր – Նորություններ 10.09.2026

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ՀՀ-ում Բրազիլի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։

ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին դիվանագիտական առաքելության ընթացքում կատարած աշխատանքի եւ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր` անդրադարձ կատարելով նաեւ տարածաշրջանային զարգացումներին։

 

 

Leave a Comment